Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին կանցկացնեն Սիրիայի վերաբերյալ «ժամացույցի համաձայնեցում», կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (JCPA): Այս մասին հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Ինչ վերաբերում է Իրանին, բացի Սիրիայում «ժամացույցի համաձայնեցումից» կքնարկվեն երկկողմ համագործակցության որոշ հարցեր և, իհարկե, քննարկելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը», – ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը ակտիվ կապեր է պահպանում ծրագրի բոլոր մասնակիցների, ինչպես նաև Թեհրանի հետ: Բացի այդ, անհրաժեշտ է քննարկել իրավիճակը ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալու համատեքստում: