Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Սուտի լավտղությունը տեսել եմ, պարոն Աբովյան, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց էդ մորը կյանքում ծաղիկ չեն առնում: Եթե խնդիրը արձանագրելը «գործ տալ» է, ապա, հարգելի ընդդիմություն, դուք լավագույն «գործ տվողներն» եք»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նա նշեց, որ այս օրինագիծը վերաբերում է կարգազանց վարորդներին, որոնք հետագայում կարող են դառնալ օրինապահ:
Մանրամասները՝ տեսանյութում: