ԱՄՆ Միսիսիպի նահանգի օրենսդիրները հավանության են արժանացրել մեծ աղմուկ հանած օրինագիծը, որը թույլ է տալիս բնակիչներին վիճարկել օրենքները, որոնք հակասում են իրենց կրոնական համոզմունքներին:
Տվյալ օրինագծի կողմնակիցները հայտարարել են, որ այն թույլ է տալիս պաշտպանել կրոնական ազատությունները:
Նրանց ընդդիմախոսները իրենց հերթին կարծում են, որ օրենքը կարող է օգտագործվել սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ խտրական վերաբերմունքի համար՝ հայտնում է Washington Post-ը:












































