Լաս Վեգասում այցելուների առաջ բացվել է աշխարհի ամենաբարձր «Սատանայի անիվը», հայտնում է Associated Press-ը: Դրա բարձրությունը գերազանցում է 167 մետրը, ինչը 30 մետրով բարձր է լոնդոնյան London Eye ատրակցիոնից և 2 մետրով՝ սինգապուրյան Singapore Flyer-ից: Նախագիծն արժեցել է 550 մլն դոլար:
High Roller անունը ստացած անիվն իր առանցքի շուրջը մեկ պտույտն անում է կես ժամում: Անիվի ամեն բաժնում 40 մարդ է տեղավորվում:
Ատրակցիոնի տոմսի արժեքը մեկ անձի համար 25 դոլար է ցերեկը և 35՝ գիշերը: Այն այցելուները, որոնք կուզենան առանց հերթի պտտվել, պետք է վճարեն 60 դոլար:
















































