Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին իր հարցը տալուց առաջ խնդրեց. «Տիկին Զոհրաբյան, խնդրում եմ, պաշտպանելով կենդանիներին, աուտիզմ ունեցող երեխաներին ԱԺ ամբիոնից երբեք չասեք՝ խեղումներով և շեղումներով»:
Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ՝ դուք իմ բառի մեջ ինչ վիրավորական բան գտաք: Աուտիզմով հիվանդ երեխաների հանդեպ ես մեծագույն հարգանք ունեմ և սեր բոլոր երեխաների հանդեպ»:
Այնուհետև Քրիստինե Պողոսյանը հավելեց. «Ես հուսով եմ, որ դուք հետամուտ կլինեք, և այս օրենքը լրացումներ ունենա, որպեսզի սեփական տարածքներում վանդակների մեջ առյուծներ և արջեր չպահվեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: