Բրիտանական Մանչեստեր քաղաքում մայրը չափից շատ կերակրելով մահվան է հասցրել որդուն, որը ճարպակալմամբ էր տառապում։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը։
Ինչպես նշվում է՝ 13-ամյա տղան վաղ տարիքից ավելորդ քաշի խնդիրներ է ունեցել։
Նշվում է, որ երեք տարեկանում նա արդեն 30 կիլոգրամ է կշռել։
Պարբերականի համաձայն՝ բժիշկները երեխային խորհուրդ են տվել ոտքով գնալ դասի, սակայն մայրը շարունակել է նրան մեքենայով տանել։ Ընդ որում, մայրն ինքն է երեխային հաճախ ճարպոտ անվանել և մեղադրել ծուլության մեջ։
Արդյունքում դպրոցականը սկսել է մորից գաղտնի հատուկ սննդակարգ պահպանել և սպորտով զբաղվել։
Սակայն ճարպակալման արդյունքում երեխայի մոտ կարդիոմիոպաթիա է զարգացել, որը բերում է սրտի աշխատանքի թուլացման։
Մահից առաջ էլ մայրը շարունակել է ստիպելով կերակրել երեխային։ Դեռահասի մահվան փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։