Այս օրերին ձմեռային անակնկալ էր սպասվում նաև Արևմտյան Կանադային՝ բնակիչների համար դառնալով իսկական փորձություն:
Հզոր ցիկլոնը, որը հարվածել էր երկրի Ատլանտյան ափերը, գետինը ծածկել է կեսմետրանոց ձնածածկույթով: Սակայն հիդրոօդերևութաբանները նախազգուշացնում են, որ սա դեռ վերջը չէ ու կարող է տեղալ ևս 10-25 սմ ձյուն:
Ձյունը երբեմն վերածվում է անձրևի, քամու արագությունը հասնում է 100կմ/ժ-ի՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Բնության տարերքի գերիներ են դարձել 4 նահանգներ՝ Նոր Շոտլանդիան, Նյուֆաունդլենդը, Լաբրադորը, արքայազն Էդուարդի կղզին ու Նյու Բրանսուիկը:
Այստեղ մարտի 31-ին դադարեցվել է դպրոցների աշխատանքը, չեղյալ են հայտարարվել հարյուրավոր ավիաչվերթներ:











































