Грузия Online-ի փոխանցմամբ`Վրաստանի կառավարությունը մտադիր չէ դիտարկել ինչ-որ մեկին ուղղափառ եկեղեցու ունեցվածքի հանձնման հարցը։ Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին։
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի խորհրդարանի ընդունած որոշումը որևէ կապ չունի ունեցվածքի հարցի հետ. «Կառավարությունը պատրաստ է ընդունել Սուրբ Սինոդի առաջարկը և ձևավորել հանձնաժողով, որը դիտարկում կանցկացնի սահմանադրական համաձայնագրով նախատեսված պարտականությունների կատարման վերաբերյալ։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի ստեղծմանը, ապա դա Սուրբ Սինոդի առաջարկն է, և մենք պատրաստ ենք աշխատել այդ հարցի վրա, ստեղծել հանձնաժողով և աշխատել դրա գործառույթների հստակեցման ուղղությամբ։ Կառավարությունը նաև պատրաստ է օգնել ուղղափառ եկեղեցուն՝ տարբեր երկրներում կարգավիճակ ստանալու հարցում»։









































