Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Շարունակում է քննարկվել Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ոչ ոք մեր թշնամին չէ՝ ո՛չ դատախազները, ո՛չ դատավորները, ոչ էլ ոստիկանները՝ հատկապես, որ ոստիկանը մերն է»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ պետք է պահել արդարության և պետական ու մասնավոր շահերի խելամիտ հավասարակշռման սկզբունքը: Պատգամավորն առաջարկում է միջանկյալ տարբերակ՝ գումարը դեպոնացնել. «Եթե մարդն անմեղ լինի՝ գումարն ամբողջությամբ կստանա, մեղավոր լինի՝ գումարը կմնա պետությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: