«ԸՕ-ի՝ որպես առաջնային քննարկման նյութ դիտարկում ենք ֆինանսավորումը և՛ քարոզարշավի, և՛ հետքարոզարշավի ընթացքում և ընդհանրապես: Խնդիր է դրված, որ թափանցիկ ներկայացվի քաղաքական ուժի ֆինանսավորման աղբյուրները»,-անդրադառնալով ԸՕ և կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Պատգամավորն ինքն էլ առաջարկներ ունի. մասնավորապես զինվորների ընտրության հետ կապված առաջարկում է սպան և զինվորները տարբեր ընտրատեղամասերում քվեարկեն: