Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգա գետում «Բուլղարիա» շոգենավի խորտակման կապակցությամբ: Նախագահը խնդրել է իր ցավակցությունն ու զորակցությունը հայտնել զոհվածների հարազատներին, իսկ այդ աղետից ողջ մնացածներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում:








































