Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է 2002թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՊԿ իրավական կարգավիճակի մասին փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Որևէ մեկը չի կարող ասել, որ կառույցը արդյունավետ է, և ես կարծում եմ՝ մենք պետք է սկսենք ՀԱՊԿ-ի բարեփոխումների լուրջ և հետևողական աշխատանք»»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով, սակայն, ձևավորվում է պարանոյիկ սպասում, թե՝ վայ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր. «Միգուցե դա Հայաստանին օգուտ տա՞ այս անվտանգային համակարգում: Օրինակ՝ Թուրքիան ու Հունաստանը անվտանգության ոլորտի համագործակցության շնորհիվ կարողացել են 70 տարի խաղաղություն պահել»:
Մանրամասները՝ տեսանյութում: