Հրաժարականի դիմում է տվել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը:
Նշելով, որ Քոչարյանը ներկայացրել է նաև արձակուրդի դիմում՝ Անանյանը հայտնել է, որ մարզպետի հրաժարականի դիմումը կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո՝ կառավարության նիստում:










































