Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչների միջև այսօր կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանական ճգնաժամին վերջ դնելու վերաբերյալ։
Նրանք համաձայնել են, որ քաղաքական խնդիրների քննարկման ու հարթման տեղը խորհրդարանն է։ ԺՀԿ-ն համաձայնել է երդում տալ խորհրդարանում։
Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն բոյկոտել էր խորհրդարանում երդում տալն ու նրա նիստերին մասնակցելը՝ պահանջելով անհապաղ ազատել «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության գործով կասկածյալներ և իր նորընտիր պատգամավորներ Մեհմեթ Հաբերալին ու Մուսթաֆա Բալբային։










































