Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Արագածոտնում ազգականի տուն հյուր գնացած 40-ամյա տղամարդը հարբած փորձել է բռնաբարել նրա աղջկան

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Վ. Ռշտունի, Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան կազմով, ավարտեց Ստեփան Ս.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 40-ամյա Ստեփանին մեղադրանք էր առաջադրվել բռնաբարության փորձի և տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական 34-138 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի նոյեմբերի 6-ին Ստեփանը մեքենայով մեկնել է հարևան գյուղ՝ իր ազգականի տուն: Ժամը 21-ի սահմաններում նա արդեն ազգականի տանն էր:

Ազգականի դուստրը՝ Վերան (անունը փոխված է) ննջարանում զրույցի է բռնվել Ստեփանի հետ: Վերջինս զրույցի ընթացքում, ըստ դատական ակտի, շոշափել է աղջկա մարմինը: Աղջկան դա դուր չի եկել, նա ձայնը բարձրացրել է: Դստեր ձայնից արթնացել է հյուրասենյակի բազմոցին քնած հայրը:

Ստեփանն ու Վերան ննջասենյակից գնացել են հյուրասենյակ: Աղջկա հայրը Ստեփանին առաջարկել է համտեսել իր քաշած օղուց: Միասին նստել են հաց ուտելու:

Այդ ընթացքում Վերան հորն ասել է, թե Ստեփանը գնում է Մեծամոր, այնտեղից՝ Երևան, խնդրել է, որ հայրը թույլ տա՝ ինքն էլ գնա Ստեփանի հետ: Հայրը թույլ չի տվել:

Բայց աղջիկը հորը չի լսել, գաղտնի զանգել է Ստեփանին ու պայմանավորվել է հետը, ապա տանից թաքուն դուրս է եկել ու հորից գաղտնի գյուղամիջում նստել է Ստեփանի մեքենան: Նրանք երկրորդական, հողածածկ ճանապարհով ուղևորվել են դեպի Մեծամոր:

Ճանապարհին Ստեփանի մեքենայի անվադողը շարքից դուրս է եկել, մեքենան վարել հնարավոր չի եղել:

Վերան մեքենայի մեջ՝ ամայի վայրում, մենակ է մնացել Ստեփանի հետ: Վերջինս համբուրել է աղջկան, նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձեր է կատարել, բայց աղջիկն անընդհատ դիմադրել է:

Ըստ դատական ակտի՝ աղջկա դիմադրությունը կոտրելու համար Ստեփանը ձեռքերով հարվածներ է հասցրել նրա գլխին, դեմքին, բռունցքով հարվածել է աչքին ու քթին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ՝ քթոսկրի կոտրվածքի, արյունազեղումների ու սալջարդ վերքերի ձևով:

Այնուամենայնիվ, Վերան դիմադրել է, կարողացել է հետ հրել Ստեփանին, տեղափոխվել է մեքենայի սրահի հետին մասում դրված պարկերի վրա: Ստեփանը շարունակել է բռնաբարությունը ավարտին հասցնելու գործողությունները՝ հանել է աղջկա շորերի մի մասը… Վերան կարողացել է հրել Ստեփանին, ազատվել նրանից ու մեքենայից դուրս գալով՝ դիմել փախուստի՝ թույլ չտալով, որ Ստեփանն ավարտին հասցնի հանցավոր դիտավորությունը:

Բացի այդ, ըստ դատական ակտի՝ Ստեփանը վազել, բռնել է փախչող աղջկան, քարշ է տվել գետնի վրայով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ արյունազեղումներ, քերծվածքներ…

Այս գործով հերթական դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ստեփան Ս.-ն դատարանին խնդրել է իր նկատմամբ կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթները: Մեղադրող դատախազը չի առարկել:

Դատարանն արձանագրել է, որ Ստեփան Ս.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվելիք պատիժը մեղսագրված արարքների համար չի կարող գերազանցել 4 տարի 6 ամիս ազատազրկումը: Բացի այդ՝ Ստեփանի խնամքին են 3 անչափահաս երեխաները, երկու աղջիկ և մեկ տղա՝ 15, 13 և 5 տարեկան…

Ստեփան Ս.-ն նախկինում դատված չի եղել, նրա նկատմամբ նախկինում որևէ անգամ համներում չի կիրառվել…

Դատարանը Համաներման ակտի համապատասխան դրույթների կիրառմամբ դադարեցրել է Ստեփան Ս.-ի քրեական հետապնդումը և կարճել է քրեական գործի վարույթը:

Այս դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել տուժող Վերա Մ.-ն՝ նշելով, թե Ստեփանի արարքի որակումը ճիշտ չէ, դատարանը առանց կոնկրետ պատիժ նշանակելու՝ կիրառել է Համաներման ակտը, բացի այդ՝ ինքը քաղաքացիական հայցի պահանջ ունի ամբաստանյալից, որը չի լուծվել: Առաջին ատյանի դատարանում չի կարողացել ներկայացնել նյութեր, միջնորդություններ՝ իր ցանկացած վկային կամ փորձագետին դատարան հրավիրելու, նոր փորձաքննություն նշանակելու հետ կապված, դատարանը անհիմն մերժել է դեպքի վայրը զննելու մասին իր միջնորդությունը: Նախաքննության նյութերը էլեկտրոնային կրիչով չեն տրամադրվել իրեն, իսկ դատաքննության ընթացքում քրեական գործի նյութերը ստանալու միջնորդություն ինքը չի ներկայացրել՝ բավարար միջոցներ չունենալու պատճառով:

Տուժողը իր բողոքով խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը, գործն ուղարկել նոր քննության՝ նոր կազմով: Վերաքննիչ դատարան ուղարկված գրավոր միջնորդությամբ տուժողը տարաբնույթ պահանջներ էր ուղղել վերաքննիչ դատարանին՝ վերստին հետազոտել ընդհանուր իրավասության դատարանում հետազոտված ապացույցները, նշանակել նոր փորձաքննություններ՝ դրանք հանձնարարելով անկախ փորձագետների, ինչպես նաև՝ «լուծել իր ապրուստի միջոցների, այլ վայրում ապրելու վարձավճարի հարցը, անհաատույց, անժամկետ օգտագործելու համար իրեն հանձնել իրենց տունը, հոր սեփականությունը հանդիսացող շարժական գույքը, կենդանիներին, իրեն դարձնել իր հորը խնամող…»:

Գործով մեղադրող դատախազ Վ. Ղազարյանն առարկել է բերված բողոքի դեմ՝ նշելով, թե այն ենթակա է մերժման: Նույն դիրքորոշումն է հայտնել նաև ամբաստանյալը:

Վերաքննիչ դատարանում ստացվել էր նաև տուժողի դիմումը, որում նա նշել էր, թե ընթանում են իր դիմումների, ահազանգերի, միջնորդությունների վերաբերյալ քննարկումներ, ինչի պատճառով ինքը չի կարողացել նախապատրաստվել ու ներկայանալ վերաքննիչի նիստին: Բացի այդ՝ տուժողը դիմումի մեջ նշել էր, թե ունի վարկային ծանրաբեռնվածություն, իր բողոքներով քաղաքացիական գործեր են քննվում, աշխատանքային ու նյութական խնդիրներ ունի…

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգեց, որ ընդհանուր իրավասության դատարանը օրենքի պահանջներին համապատասխան է այս գործով կիրառել Համաներման ակտի համապատասխան դրույթները և կարճել գործի վարույթը՝ դադարեցնելով ամբաստանյալի քրեական հետապնդումը:

Իսկ տուժողի բարձրացրած մի շարք հարցերի լուծումը, ըստ վերաքննիչի կայացրած որոշման, դուրս է քրեադատավարական կարգով լուծման ենթակա հարցերի շրջանակից:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի վերաքննիչ բողոքը՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ անփոփոխ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում