Friday, 03 02 2023
Փրկարարները Երևանում ավտոմեքենա են դուրս բերել երթևեկելի հատված
00:45
Եվրախորհրդարանը կոռուպցիայի պատճառով երկու պատգամավորների զրկել է անձեռնմխելիությունից
Լավրովը գովել է Վրաստանի իշխանություններին
00:15
«Հարգում եմ Պուտինին, բայց ծառայում եմ Սերբիային»․ Վուչիչ
Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով ճանապարհը փակ է
Ըստ Միշուստինի՝ ՌԴ-ի և Բելառուսի ինտեգրացիայի ամրապնդումը պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին
23:30
Իրանը մեղադրում է Իսրայելին Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման մեջ
23:15
ՀԱՊԿ-ն պատասխանել է խաղաղապահ գործողությունների իրավական հիմքերի մասին հարցադրմանը
QUO VADIS, Սերգեյ Վիկտորովի՞չ
22:45
Եվրախորհրդարանը կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Հացավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու այրված դի
Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում
Հայաստանն այսօր աշխարհի էպիկենտրոնում է, ճիշտ կողմնորոշումը տարածաշրջանում գույն է փոխելու
Հաագայի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած դիմումներով որոշում կայացնելու
Լավրովի հռետորաբանությունից կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը մերժել է Պուտինին
Լաչինի հարցով հստակ աշխատանք է պետք, ամեն ինչ անելու ենք, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի
Նախատեսվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը․ շահագրգիռ կողմերը քննարկեցին նախագիծը
Փոփոխությունները պահանջում են վերլուծություններ, տվյալների պաշար. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԱԱ նախագահության հետ
Հայաստանը` օկուպանտ. Լավրովի «ջախջախիչ» գնահատականը
Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են գրիպի պատվաստանյութերով
Նիդերլանդների ԱԳՆ-ն ուղիներ է փնտրում Լաչինի միջանցքի վերաբացման համար
Կրեմլը պնդում է` ՀԱՊԿ-ը պիտի գա. առաջարկը սեղանին է
«Ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»․ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի նուրբ ակնարկը Միշուստինին
Փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին
Հիմա մարդիկ զարմանք են խաղում, թե՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստանն անվանել է օկուպանտ. Աթանեսյան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի հարևանները տեսնում են Արևմուտքի նպատակները ՀԱՊԿ տարածքում
Նիկոլ Փաշինյանը Ալմաթիում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
Սուրեն Պապիկյանը պատվո դրոշ է հանձնել ուսումնական լավագույն զորամասի հրամանատարին

«Օրենքով գողերի դեմ պայքար պետք է տանի ոստիկանությունը, որը միշտ սերտաճած է եղել այդ կատեգորիայի հետ»

Կառավարության վերջին նիստում հավանության արժանացան «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Դրանց ընդունմամբ, ըստ արդարադատության նախարարի, հնարավորություն է ստեղծվելու առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը: «Վստահեցնում եմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի սահմանափակվելու միայն օրենսդրական փոփոխություններով, ձեռնարկվելու են գործնական այլ քայլեր, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի դեմ մղել համալիր պայքար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կառավարության նիստում հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի այս փոփոխությունների նախագծի բովանդակությունը կարճ կարելի է բնորոշել այսպես՝ «Вор должен сидеть в тюрьме»։ «Խոսքն օրենքով գողերի, սխոդկաների, օբշյագների մասին է։ Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Սա շատ տրամաբանական օրենքի նախագիծ է: Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, հետևաբար նրանց պետք է ուղարկել իրենց տուն՝ ապրելու»:

Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել օրենքով գողի կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար: Նախագծով խրախուսական նորմ է սահմանված այն անձանց համար, ովքեր կօգնեն բացահայտել նման խմբավորումներ:

Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև օրենքով գողերին դիմելու համար, եթե վերջիններիս դիմում են անօրինական քայլեր կատարելու համար: Եթե վերոնշյալ հանցագործությունները կատարվել են ՔԿՀ-ներում, ԶՈւ-երում, անչափահասների ներգրավմամբ, պատիժը կլինի ավելի խիստ:

Իրավապաշտպան, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պաղոսյանը այս օրենքի նախագծի ընդունումը դրական քայլ է համարում քրեական ենթամշակույթի դեմ պայքարում, բայց ոչ բավարար։ Նա համակարծիք է վարչապետի հետ, որ գողերի տեղը բանտում է։ «Փաստ է, որ մեր հասարակության մեջ հակում կա դեպի քրեական ենթամշակույթը, գող կոչվող անձնավորությունների նկատմամբ։ Հիմա մեր երկրում, մեր հասարակության մեջ ոչ թե քրեական ենթամշակույթը պետք է փոխել, այլ պետք է փոխել մեր երեխաների դաստիարակությունը, եթերից արգելել այդ քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերը, սերիալները, որոնց տակ հիմա դաստիարակվում են մեր երեխաները։ Եթերից ամեն օր դա է քարոզվում։ Այդտեղից պետք է սկսել քրեական ենթամշակույթի դեմ պայքարը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։

Հաջորդ հարթակը, որտեղից պետք է սկսել այդ երևույթի դեմ պայքարը՝ քրեակատարողական հիմնարկներն են։ «ՔԿՀ-ներից պետք է մաքրել զոն նայող հասկացությունը։ ՔԿՀ-ներում չպետք է լինեն զոն նայողներ։ Ես գործի բերումով ամեն օր լինում եմ ՔԿՀ-ներում և ականատես եմ լինում, որ զոն նայողը բանտում ավելի մեծ ազդեցություն ունի, քան հենց բանտապետը։ Այստեղից պետք է սկսել խնդրի լուծումը»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով. «Այս օրենքի նախագիծը ես համարում եմ որոշակի առաջխաղացում, բայց այն բավարար չէ։ Մենք այսօր շատ օրենքներ ունենք, որոնք չեն գործում, մնացել են թղթի վրա։ Բայց կարծում եմ՝ առանձին օրենք պետք չէր, որ հասկանալի լինի, որ երկրի առաջին դեմքը կամ, ասենք, ոստիկանապետ Գասպարյան Վովան չպետք է գնար օդանավակայան օրենքի գողին դիմավորելու համար։ Օրենք պետք չէր, որ ինքը հասկանար, որ ինքն ի պաշտոնե գող դիմավորող չէ, «Մարիոթում» գողի համարի փող տվող չի և այլն։ Այնպես որ, այնքան օրենքի խնդիր չէ, որքան գիտակցության։ Ինչևէ, օրենքը համարում եմ դրական և հուսով եմ, որ հնարավոր կլինի այն կիրառել, և օրենքով գողերի գերակայությունից անցնենք օրենքի գերակայության երկրի»,- ընդգծեց Մարինա Պողոսյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ներկայումս էլ, եթե օրենք է ընդունվում, ապա այդ օրենքի կիրառությունը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, պետք է տանի ոստիկանությունը, որը նախկինում էլ, ներկայումս էլ այս կամ այն կերպ սերտաճած է այդ կատեգորիայի հետ։

Հետևաբար, լուրջ արդյունքներ այս ճանապարհին դժվար է պատկերացնել։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը իրավական բազմաթիվ անորոշություններ է տեսնում այս օրենքի նախագծում և կարծում, որ վաղ է ուրախանալ, թե այսպիսով հնարավոր կլինի պայքարել քրեական ենթամշակույթի, օրենքով գողերի դեմ։ «Իրավական անորոշություններով լի մի հերթական հոդված է ավելանում Քրեական օրենսգրքում։ Պատահական չէր կառավարության նիստում գլխավոր դատախազի ուրախությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրունյանը։

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ այս օրինագիծն ունի դրական և բացասական կողմեր։ Դրականն այն է, որ անձինք, ովքեր հասարակությունում և ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի, քրեական վարքի ջատագով են, նրանց նկատմամբ պետք է լինի կոնկրետ քրեաիրավական վերաբերմունք։ Մի դեպքում ազատազրկման ձևով, մյուս դեպքում, եթե անձը ՔԿՀ-ում է, հետաձգել նրա՝ պատժից պայմանական ազատ արձակման հարցը։
«Սա լավ է այն տեսանկյունից, որ եթե քրեական ենթամշակույթի կրողները փորձեն այն տարածել հասարակության մեջ կամ բանտերում, ապա նրանց նկատմամբ կլինի քրեաիրավական վերաբերմունք»,- ասաց Գասպարյանը։

Նախագծի խնդրահարույց մասը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ, օրինակ, շատ դժվար է լինելու բացահայտել քրեական հեղինակություն ասվածին։ Ցուցիչները, չափորոշիչները, որով դատարանը պետք է որոշում կայացնի՝ տվյալ անձը քրեական հեղինակությո՞ւն է, թե՞ ոչ, որոշակի դժվարություններ է առաջ բերելու։

Ամեն դեպքում, Գասպարյանի խոսքերով, հանցավորության նվազեցմանը միտված նախագծի անհրաժեշտությունը կա։ «Հանցավորությունը տասնյակ տարիներ մեզանում եղել է հինգերորդ իշխանություն։ Այդ մարդիկ արմատացած են եղել թե՛ բիզնեսում, թե՛ պետական իշխանության տարբեր ճյուղերում, և այսօր դրանց արմատախիլ անելը կարող է շատ բարդ լինել։ Իրենք այնքան շատ են, որ եթե հիմա ինչ-որ մեկին անվանենք քրեական հեղինակություն և պատժենք նրան, չենք կարող մտավախություն չունենալ, որ մոտեցումը կարող է խիստ սուբյեկտիվ գնահատականների արժանանալ։ Բացի դրանից՝ ուզում եմ ընդգծել, որ միայն պատժելով հնարավոր չէ հանցավորության դեմ պայքարել և արդյունք ունենալ։ Պետք է կարողանալ ընդհանուր կանխարգելում իրականացնել, բայց կառավարության ծրագրում որևէ բառ չկար հանցավորության նվազեցման մասին։ Իսկ եթե դու չես կանխարգելում հանցավորությունը, զուտ նվազեցումը, պատիժը դառնալու է մահակային գործողություն»,- ընդգծել էր Գասպարյանը՝ ավելացնելով, որ այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, ամեն դեպքում, մեր բանտերում կլինեն օրենքով գողեր, քրեական ու թաղային հեղինակություններ, նախկին զոն նայողներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում