Грузия Online-ի փոխանցմամբ՝ հուլիսի 14-15-ը Վրաստան է այցելում Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն։ Այդ այցը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի ուկրաինական այցի պատասխանն է։
Վրացական այցի շրջանակներում Գրիշչենկոն հանդիպումներ է ունենալու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի և արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ։ Այցի շրջանակներում ստորագրվելու է 2011-2012 թվականներին երկու երկրների միջև խորհրդատվությունների պլանը։








































