Tuesday, 30 06 2026
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է

Ներկա ոստիկանությունը նախորդ իշխանության հետ սերտաճած ոստիկանությունն է. համակարգային փոփոխություն է պետք

Վերջին օրերի մի քանի իրադարձություններ ակնհայտորեն ընդգծեցին, որ Հայաստանում ոստիկանությունն իր տեղում չէ։ Այս փաստը նախօրեին իր գրառման մեջ արձանագրել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա առանձնացրել էր նախօրեին «Մալաթիա մոլում» հրդեհի դեպքը, երբ, պատգամավորի բնորոշմամբ, ոստիկանության տոտալ անգործության հայացքի ներքո Սամվել Ալեքսանյանն էր որոշում, թե ինչպես և շենքի որ հատվածում աշխատեն ԱԻՆ փրկարարները։ «Լավ է, որ գոնե նրանք կարևորություն չէին տալիս այս կիսագրագետ օլիգարխի ցնորված հրահանգներին և անմնացորդ ու խիզախությամբ կատարում էին իրենց աշխատանքը։ Իսկ ոստիկանությունը հրշեջների անարգել աշխատանքը ապահովելու փոխարեն դիտում էր, թե ինչպես է Սամվել Ալեքսանյանը հրդեհի ամենաթեժ պահին իր աշխատակիցներին տարհանվելու փոխարեն ստիպում մնալ ներսում, որ նրանք իր ապրանք/տեխնիկան փրկեն՝ խեղդվելով ծխի մեջ»,- գրել է պատգամավորը։

Իսկ երկրորդ դեպքը օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի և նրա ընկերոջ պահվածքն էր ոստիկանական բաժանմունքում: Վերջինս ոստիկանության բաժանմունքում աջ ու ձախ հայհոյում է ոստիկաններին, անհարգալից վարք ցուցաբերում, ցատկում է ոստիկանական արգելապատնեշի վրայից ու անարգել բարձրանում վերև, և ոչ մի ոստիկան չի փորձում նրան կարգի հրավիրել։ «Օրենքով գողի մասնակցությամբ ոստիկանության բաժանմունքում առնվազն տեսանյութում արձանագրվածի շրջանակներում, ուղղակի սպառնալիք է մեր երկրի ազգային անվտանգությանը, որովհետև դրանից մի հետևություն է հնարավոր անել՝ Հայաստանում ոստիկանություն գոյություն չունի, և ՀՀ քաղաքացին իր անվտանգության և պաշտպանության համար թույլատրելի և գուցե անթույլատրելի միջոցների պետք է դիմի ինքնուրույնաբար, օրենքով սահմանված, գուցե չսահմանված կարգով և իր պատկերացումների համաձայն, որովհետև ոստիկանություն կոչվածն ի վիճակի չէ այլևս պաշտպանել ՀՀ քաղաքացուն օրենքով գող, քրեական հեղինակություն կոչվող այս ոհմակից»,- գրել էր պատգամավորը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ոստիկանության այս վարքագիծը պատճառաբանում է նրանով, որ այս ոստիկանությունը դեռևս նախորդ իշխանության ժամանակ եղած ոստիկանությունն է։ Աշխատողները նույնն են, իսկ նրանք տարիներ շարունակ գործել, աշխատել են այն համակարգի, իշխանության ժամանակ, երբ քրեական հեղինակությունները, օլիգարխները իշխանության սյուներն էին։ «Ոստիկանության պահվածքը նման անձանց նկատմամբ եղել է այնպիսին, ինչպիսին, ասենք, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Նման անձանց նկատմամբ դրսևորել են զսպված վերաբերմունք, քանի որ այդ ժամանակ ոչ թե օրենքի իշխանություն էր, այլ իշխանության ծառայող մարմին, իշխանությանը ծառայող ոստիկանություն։ Եվ հիմա այդ երևույթի մնացուկները, մտածելակերպը դրսևորվում են նման իրավիճակներում, քանի որ որևէ նոր մոտեցում չի արմատավորվել։ Հենց դրա համար էինք մենք ասում վեթինգ։ Վեթինգի իմաստը հենց իշխանության հետ սերտաճածների մաքրումն էր համակարգում։ Այդ անձինք հոգեբաններ են, անձնապես այլ հարաբերությունների մեջ են եղել իշխանության հետ։ Նրանք տարիներ շարունակ իշխանության հետ համագործակցության մեջ են եղել, միասին ընտրություն են կեղծել, կոծկել են ամեն ինչ, և հիմա էլ այդ համագործակցության դրսևորումները պահպանվել են։ Դրա վառ ապացույցը քրեական տարի մասնակցությամբ միջադեպն էր, հրդեհի ժամանակ ի հայտ եկած իրավիճակն էր։ Եվ ես բնավ չեմ զարմանա, որ շատ դեպքերում ոստիկանությանը վճարեն հենց կրիմինալը, քրեական ծագում ունեցող օլիգարխները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց իրավապաշտպանը։

Նրա խոսքերով՝ հենց նման երևույթները վերացնելու համար համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա առհասարակ դատաիրավական, պետական համակարգում։ Խոսքը ոչ բոլոր կադրերի փոփոխության մասին է, բայց գոնե առաջին շերտի մաքրումը անհրաժեշտություն է, քանի որ նրանք, մեր զրուցակցի խոսքերով՝ ժողովրդավարության տեսանկյունից վտանգ են ներկայացնում և տեղ չունեն նոր Հայաստանում։ «Դրա համար պետք է ժամանակից շուտ ազատվել նրանցից։ Սա է խնդիրը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում