Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ և Շվեդիայի պատվիրակության նախկին ղեկավար Գորան Լինդբլադն ասել է, որ Ռուսաստանը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Հայաստանի վրա ղարաբաղյան կարգավորման հարցում առաջըթնաց ապահվելու համար: Այս մասին հաղորդում է news.az կայքը։ Տեղեկատվությունը այլ աղբյուրներից ճշտել չհաջողվեց:
Պրոադրբեջանական դիրքորոշմամբ աչքի ընկնող այս քաղաքական գործիչը, որը վերջին ընտրություններում չէր անցել Շվեդիայի խորհրդան և դուրս է մնացել նաև Եվրոպայի խորհրդից, ասել է, որ Կազանի հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի հավանականությունը մեծացել է: Լինդբլադը կարծիք է հայտնել, որ Ռուսատսանը՝ որպես այս գործընթացում հիմնական միջնորդ, պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա և դադարի զինել նրան` ստիպելով ստորագրել խաղաղ կարգավորման սկզբունքները:
Նա շեշտել է, որ եթե Ադրբեջանին հրահրեն, ապա վտանգ կա, որ նա վրեժխնդիր կլինի, և դրանից հետո կդատապարտվի միջազգային հասարակայնության կողմից. «Խնդիրն այն է, որ Հայաստանի լոբբին ավելի ուժեղ է Եվրամիությունում և ԱՄՆ-ում, ու դա ազդում է քաղաքականության վրա: Իսկ մենք՝ ոչ (այդքան ուժեղ չենք.- 1in.am): Սակայն իրավիճակը փոխվում է: Կարող եմ ձեզ ասել, որ ԵՄ-ում հանդիպումից հետո դուք կարող եք նկատել, որ եվրոպացի քաղաքական գործիչների` Ադրբեջանի մասին ընկալումները փոխվել են»,- ասել է Լինդբլադը:






































