2012 թ.-ի դատական որոշումները, որոնցում հաշվի են առնվել մեղադրյալի գտնվելու վայրի վերաբերյալ բջջային օպերատորներից ստացված տվյալները, կվերանայվեն:
Երկու սխալ կարող էին հանգեցնել ոչ ճիշտ դատավճիռների կայացմանը: Առաջինը կապված է ոստիկանության համակարգի հետ, որը բջջային օպերատորներից ստացված չստուգված տվյալները վերածել է ապացույցների: Երկրորդ սխալը հանգեցրել է հեռախոսների և կոնկրետ բջջային աշտարակների սխալ կապի: Այսպիսով, անմեղ մարդկանց կարող էին կապել հանցագործությունների հետ:
Ոստիկանությունը հայտնաբերել և շտկել է իր համակարգում տեղ գտած սխալը միայն 2019-ի մարտին: Դանիայի դատախազությունը երկու ամսով կդարարի օգտագործել կասկածյալների գտնվելու վայրի վերաբերյալ բջջային օպերատորներից ստացած տվյալները և հնարավոր այլ սխալների հետաքննություն կանցկացնի:
Իշխանությունները պատրաստվում են վերանայել բոլոր այն դեպքերը, որոնցում սխալ բջջային տվյալները վճռորոշ գործոն են դարձել դատավճռի կայացման գործում: Առաջին հերթին կվերանայվեն արդեն բանտում գտնվողների գործերը: