Լուրեր
Եթե կարմիր ասֆալտ անեինք, 6 ամիս հետո սև կդառնար. Սամվել Բալասանյանը՝ Կարեն Կարապետյանի ծրագիրը չիրագործելու մասին
  • 19:39
  • 2019-08-25
  • Դիտումներ՝ *

Գյումրու Քաղաքի օրվան նվիրված միջոցառումների համար շատ քիչ է 8 միլիոն դրամը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Շատ քիչ էր էդ 8 միլիոնը, որովհետեւ գյումրեցու խաթր էդ բեմն իր լուսավորությամբ, էկրանների մեծությամբ, ինչ-որ տեղ ներդրում կա մեր դրսի գյումրեցիներից, ովքեր Գյումրու օրվա հետ կապված նվեր են անում մեր գյումրեցիներին: Առանձնապես ոչ երգիչներին ենք գումար տվել, ոչ ինչ-որ տեղ եսիմ ինչ ծախսեր ենք արել, փոքր ծախսեր են՝ դրոշներ եւ այլն, այնտեղ ծախսեր կան դերասանների հետ կապված: Շատ փոքր գումար է, այնպես, որ գտնում եմ` արդարացված է»,-ասաց նա:

  • Դիտումներ՝ *