Այսօր Բոսնիա և Հերցեգովինայում հիշում են Սրեբրենիցայի զոհերին: 16 տարի առաջ այս օրը մոտ 8 հազար մուսուլմաններ՝ հիմնականում տղամարդիկ և տղաներ, սպանվել էին բոսնիացի սերբերի զորմիավորումների կողմից: Այն ժամանակ խաղաղապահ առաքելություն իրականացնող հոլանդացի զինվորականները լքել էին այս բնակավայրը՝ մուսուլմաններին մեն մենակ թողնելով զինված սերբերի դեմ:
Սրեբրենիցայում այսօր հողին կհանձնեն ևս 600 մարմին, որ հայտնաբերվել են եղբայրական գերեզմաններում: Նրանք կթաղվեն քաղաքից ոչ հեռու հատուկ այս սպանդի զոհերի համար ստեղծված համալիրում: Հիշեցնենք նաև, որ Սրբրենցիայի դեպքերը կազմակերպելու մեջ է մեղադրվում վերջերս Սերբիայում հայտնաբերված և Հաագայի միջազգային քրեական դատարանի հանձնված, բոսնիացի սերբերի զինվորական ղեկավար Ռատկո Մլադիչը, որի դատը այժմ ընթացքի մեջ է:






































