Tuesday, 14 05 2024
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Լարսի մասով արտահանմամբ զբաղվելը լրջագույն ռիսկեր է պարունակում և այդ ռիսկերը հաղթահարված չեն․ Մելքումյան

«Սպայկա» ընկերությունը տեղեկացնում է, որ երկու օր է՝ ինչ հայկական դեղձով բեռնված բեռնատարները կանգնած են Վերին Լարսի անցակետում: Բեռնատարներին նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի այն տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ շուտ փչացող ապրանքների (մրգերի, բանջարեղենների, պարենային ապրանքների) պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:

Նման պայմաններում մաքսային զննման դեպքում բեռնափոխադրվող գյուղմթերքը կորցնում է իր որակական հատկանիշները մինչև սպառողին հասնելը՝ մեծ վնասներ հասցնելով արտահանողներին:

Չնայած այն հանգամանքին, որ Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը պահանջում է շուտ փչացող ապրանքների բոլոր մաքսային գործընթացները, այդ թվում՝ մաքսային զննումը, իրականացնել առաջնահերթության կարգով, սակայն մինչև հիմա մաքսային մարմինները որևէ որոշում չեն ընդունել, ինչի պատճառով Ընկերության մեքենաները բեռնված մոտ 200 տոննա դեղձով դեռ շարունակում են անորոշ վիճակով կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը մեկ ամիս առաջ այցելել էր Լարս տեղում առկա խնդիրներին ծանոթանալու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ այն չափորոշիչները, որոնք կան ԵԱՏՄ կանոնադրության մեջ, որ պետք է շուտ փչացող ապրանքները շատ արագ կարողանան փորձաքննության ենթարկվել բոլոր ընթացակարգերով, չի պահպանվում, և իսկապես կարող են մեծ խնդիրներ առաջանալ։

«Ավելին՝ նույնիսկ այն դեպքում, երբ մեր «Սպայկայի» գործընկերները դիմել են, որպեսզի ռուսական կողմում սառնարանային համապատասխան կարողություններ տրամադրեն, որպեսզի չփչանան, այս ամբողջ քաշքշուքը խոսում է այն մասին, որ այստեղ լուրջ անելիքներ կան, և պատահական չէ, որ մեր հանձնաժողովը մոտ ժամանակներս կայցելի վերին Լարս, որպեսզի տեղում հասկանանք իրավիճակը և վեր հանենք խնդիրները, որ պետք է դնենք ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում։ Այսօր, ցավոք սրտի, Լարսի մասով, տեսնում ենք, որ արտահանմամբ զբաղվելը լրջագույն ռիսկեր է պարունակում և այդ ռիսկերը հաղթահարված չեն և մեզ մնում է, որ դիմենք ԵԱՏՄ համապատասխան մարմին և ռուսական կողմի մեր գործընկերներին»,-ասաց Մելքումյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այս բոլոր խնդիրները անցակետում ցույց են տալիս, որ չլուծված ռեալ վարչարարության խնդիրներ կան։ Խնդիրը ԵԱՏՄ օրենքների պահպանման մեջ է, իսկ այսօր դրանք չեն պահպանվում։

Մելքումյանը նշեց, որ պետք է մշտական մոնիտորինգային մարմին ունենալ։ Հավելեց, որ մշտապես կապի մեջ է ՊԵԿ նախագահի հետ և չի բացառվում, որ ռուսական կողմում ՊԵԿ-ը մշտական ներկայացուցիչ ունենա, որպեսզի այդ հարցը լուծվի, իսկ սա արդեն կոնկրետ լուծում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում