Անգլիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մարկ Քարնին հայտարարել է համաշխարհային տնտեսության վրա ամերիկյան արժույթի ապակայունացնող ազդեցության մասին։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ դոլարը կարող է փոխարինվել «գլոբալ թվային այլընտրանքով»։ Դրա գերիշխանությունը հանգեցրել է գերցածր տոկոսադրույքների լիկվիդացման «թակարդի» ռիսկի մեծացմանը։
Որպես այլընտրանք՝ ԿԲ ղեկավարը նշել է չինական յուանը կամ Facebook-ի Libra կրիպտոարժույթը։ Քարնին նկատել է, որ դրանք դեռևս չեն կարող ստանձնել դոլարի դերը, սակայն նոր տեխնոլոգիաները կարող էին օգնել մարտահրավեր նետել ամերիկյան արժույթին։