Լուրեր
Մինչև հեղափոխությունը 400 մլն դոլարի աշխատանք է արվել Ամուլսարի վրա. Փաշինյան
  • 14:15
  • 2019-08-23
  • Դիտումներ՝ *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցի ժամանակ Ջերմուկում նրան մոտեցավ մի կին, ով ասաց՝ ԱՄՆ-ից եկել է՝ անսալով վարչապետի կոչին: Կինը խնդրեց՝ Ամուլսարի հանքի շահագործման մտքից հրաժարվել:

«Ես էկոլոգիապես մաքուր տեղ եմ եկել, որ ապրեմ, ուզում եմ՝ էս անարատ բնությունն իսկապես պահպանվի: 27 տարի ապրելով Ամերիկայում՝ չեմ ուզի գալ մի տեղ, որտեղ բնությունը պիտի ապականվի»,- ասաց նա:

Փաշինյանն արձագանքեց՝ հարցն այն է՝ այդ ամենն իրո՞ք նման ազդեցությունն է ունենալու, թե՞ ոչ: Վարչապետի կարծիքով՝ սա է ամենակարևոր հարցը, որին պետք է պատասխանել:

  • Դիտումներ՝ *