Tuesday, 14 05 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով

Պայմանագիրը ազնիվ չէ․ Ամուլսարի հարցով որոշումը ռիսկի գործ է․ Արամ Մանուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

– Օգոստոսի 23-ին նշվում է Անկախության հռչակագրի 29-րդ տարին: Պատմական այդ օրվա «մեղավորներից» մեկը Դուք եք, Ձեզ էր վերապահված Անկախության հռչակագրի ընթերցումը: Այն պահին, երբ ընթերցում էիք, երիտասարդ էիք, շատ ինքնավստահ, երևի հռչակագրի բովանդակությունն էր նաև հուշում այդ վստահությունը, կա՞ այդ տրամադրությունն այսօր:

– Պատրաստված էի, մի քանի օր առաջ ասել էին, որ այդ պատվին ես եմ արժանանալու Լ. Տեր-Պետրոսյանի և Վ. Սիրադեղյանի որոշմամբ, և ես պատրաստվել էի այդ փաստաթղթի ընթերցմանը. ամեն դեպքում պատմականությունը և կարևորությունը շատ էին, և ձեր ասած ինքնավստահությունը սկզբում չկար: Բովանդակությունը պատմական էր. կար գիտակցումն այն բանի, որ 600 տարի զրկված ենք եղել այդ փաստաթղթի բովանդակության հնարավորությունից, Աստծո տված երջանկությունից, և հպարտ ես, որ քո երկիրը այդքան երկար ժամանակ զրկված լինելով անկախությունից, հռչակում է անկախություն… Հպարտություն էր, որ բախտ էր վիճակվել սերունդների չիրականացված ամբարված երազի մասին մատուցելու ժողովրդին, տալու պատմությանը… Իրատեսությունն է այս փաստաթղթի հիմքը. մինչև 95թ. այս փաստաթղթի բոլոր կետերն իրականացել են:

– Մենք այսօր այդ փաստաթղթի բովանդակությա՞մբ ենք ապրում, կամ ավելի ճիշտ՝ ինչո՞ւ այդ բովանդակությամբ չենք ապրում:

– Այս փաստաթուղթը որպես մայր օրենք աշխատեց 5 տարի, փոխարինեց մեր Սահմանադրությանը…

– Ծուռ ակոսը ե՞րբ է առաջացել:

– Մենք միակ երկիրն էինք, որ սովետի օրենքով սովետից դուրս եկանք՝ հանրաքվե արեցինք, և արյուն չթափվեց, մենք այդ ժամանակաշրջանն անցել ենք նամուսով, թասիբով, արդյունքով, առանց ցնցումների: Կամաց-կամաց պրոբլեմները, ներքին խնդիրները շատացան, չուզողները շատացան, սխալներ սկսեցին ի հայտ գալ, և եկավ 98-ի իշխանազավթումը. դա իշխանագողություն էր: Սուվերենության և տնտեսական առաջին կորուստները սկսեցին 98-ի փետրվարի 3-ից՝ կոնյակով, «ԱրմենՏելով»: Քոչարյանը «գույք պարտքի դիմաց» տվեց-տվեց, և ունեցանք մի երկիր, որի սուվերենությունը երաշխավորված չէ, ամուր չէ, դարձանք խոցելի:

– Բայց Քոչարյանը չէր նվաճել իշխանությունը, նրան հանձնվեց այն:

– Հանձնվեց, որովհետև կորուստը կարող էր լինել շատ ավելի լուրջ. դա Հայաստանի սուվերենությունն էր, ընդհանրապես երկրի ֆիզիկական գոյությունը: Խնդրանք չէր, որ իրեն հանձնեցին, դա շանտաժ էր, իշխանազավթում էր, որի հետևանքով Հայաստանը սկսեց կորցնել իր կշիռն ու հեղինակությունը…

– Ի՞նչ եք կարծում, Ամուլսարը Հայաստանի իշխանությանը մե՞ծ խաղի մեջ է քաշել:

– Ամուլսարն այնքան դժվար խնդիր է: Մենք ամենօրյա ռեժիմով ժամերով քննարկում ենք, այս ոլորտի փորձագետներ, մասնագետներ ենք հրավիրում, որովհետև Ամուլսարի վերաբերյալ որոշում կայացնելու պատասխանատվությունն ու ռիսկը ահռելի է: Այս պահին որոշում կայացնելը ռիսկի, համարձակության գործ է, բայց հազար անգամ պետք է ծանրութեթև անել, հաշվի առնել թեր ու դեմ կողմերը: Մենք երեքշաբթի վարչության նիստ ենք հրավիրել, պետք է քննարկենք Ամուլսարի հարցը, տեսնենք՝ ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մի բան կարող եմ ասել, որ ինչքան էլ կարդանք ու խոսենք, միևնույն է, չունենք այն ինֆորմացիան, որն ունի Նիկոլ Փաշինյանը: Կան բաներ, որ ինձ համար ակնհայտ են, բայց ես համարձակություն չունեմ ասել՝ բացել թե չբացել Ամուլսարը, որովհետև իմ ինֆորմացիան բավարար չէ վերջնական վճիռ կայացնելու համար… Ես կարդացել եմ նախկին բոլոր զեկույցները և ուսումնասիրությունները, ասեմ, որ ռիսկերը շատ-շատ են, ահավոր են: Հայաստանի բարձրադիր կետում՝ 2900 կմ բարձրության վրա մի պրոցես է գնալու, որի արդյունքը անձրևի ու ջրի հետ տարածվելու է 900 հեկտար կազմող շրջակա տարածքում. 900 հեկտարի վրա ռիսկային գոտի է առաջանում, և մոտակա տարածքում բնակչության թիվը հասնում է 500 հազարի. այսինքն՝ Հայաստանի մի լուրջ հատվածը վտանգի տակ է հայտնվում:

– Ձեր գնահատականնե՞րն են:

– Այս գնահատականներն ըստ տարբեր եզրակացությունների են. վտանգն ակնհայտ է: Ես բնապահպաններին եմ ուզում պաշտպանել, բայց գիտեմ նաև իշխանության պրոբլեմները: Դու ունես պայմանագիր, որը քո պետությունը ստորագրել է, և այն քեզ պարտավորություններ է տալիս, և եթե դու դա չես անում, տույժեր են գալիս, իսկ եթե անում ես, եթե գտնում ես, որ լավն է, օգուտներ է տալիս՝ տարեկան 300 մլն, որից եկամուտներ են սպասվում, լուրջ թիվ է, բյուջեի 10 տոկոսն է: Եվ եթե մերժում ես, գալիս է միջազգային ճնշում, արբիտրաժ, խնդիրն իսկապես դժվար է:

– Դժվար եղե՞լ է, թե՞ բարդացել է այս շրջանում:

– Դժվար է եղել, բանի տեղ չեն դրել: Պայմանագիրն էլ մի պայմանագիր չէ, վտանգներն էլ լավ չեն ներկայացվել: Լուրջ վտանգավոր բաներ կան… Միջազգային ստանդարտներով պետք է փոխհատուցում արվի, ըստ այս պայմանագրի հատուցումը սահմանվել է 1 քմ-ի համար 10 000 դրամ, մինչդեռ ուրիշ պետություններում 12 անգամ շատ է փոխհատուցման գումարը, անգամ Ռուսաստանում, որ հսկայական տարածք ունի, իսկ մեր երկիրը շատ փոքր է: Այսինքն՝ սա վատ պայմանագիր է: Վստահ կարող եմ ասել, որ սա ազնիվ պայմանագիր չէ: Չեմ կարող դա ապացուցել, բայց այն, որ այդ պայմանագիր կնքողները երկրի շահերով չեն տոգորված եղել, դա ակնհայտ է: Ես այն մարդկանց, ովքեր կնքել են այդ պայմանագիրը, կբերեի հրապարակ, նրանք մեղավոր են այս պայմանագիրը կնքելու համար: Եվ հիմա Հայաստանը դժվարությամբ պետք է դուրս գա այս ամենից: Պիտի կանչես այդ մարդկանց, ասես՝ այս ի՞նչ եք արել, ու հետո նոր լուծում գտնես: Մի լուծում էլ կար, լրագրողներից մեկն առաջարկում է, որ այս պայքարը փողոցում չլինի, խորհրդարանում գաղտնի լսումներ արվեն օրերով, բոլոր փաստարկները բարձրաձայնվեն՝ վնասի, օգուտի, մարտահրավերների, ռիսկերի չափերի մասին, և քննարկվեն ներսի ու դրսի ազդեցությունները, քաղաքական խնդիրներ կան, ովքեր են սրա վրա փորձում իրենց ձեռքերը տաքացնել, ընդ որում՝ ովքեր այս ամենի հեղինակներն են, նրանք էլ են ուզում իրենց ձեռքերը տաքացնել: Եվ խնդիր կա նաև հենց «Իմ քայլը» խմբակցությունում. հավաքվե՛ք, քննարկե՛ք, բացեք ամբողջ ինֆորմացիան ինչքան կարող եք և մի՛ շտապեք որոշում կայացնել, որովհետև ինչ էլ լինի, դժվար որոշում է լինելու:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում