Հուլիսի 11-ին ժամը 00:23-ին ստացված տեղեկատվության համաձայն Գեղարքունիքի մարզի Սևանա լճի «Ֆլամինգո» լողափի տարածքում ափին կայանած ավտոմեքենան ուժեղ ալիքների հետևանքով հայտնվել է ջրի մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 01:15-ին հրշեջ-փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել «ՎԱԶ-21112» մակնիշի Տ 3310 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Արայիկ Սարգսյան):









































