Friday, 26 04 2024
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին

Պետք է մի բան հասկանալ՝ իշխանությունը չի կարող բոլորի համար ընդունելի որոշում կայացնել. Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– Վարչապետն Ամուլսարի մասին ELARD-ի եզրակացությունն ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն: Ձեզ հայտնի՞ է՝ ինչո՞վ է պայմանավորված այդ քայլը:

– Երկու օր առաջ ֆեյսբուքյան էջում Live-ով վարչապետը նշեց, որ 99,9 տոկոսով վստահ է, որ կա 0,1 տոկոս հարց՝ կապված նոր ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում) հետ, որը պատրաստ է ճշտել: Եվ այսօր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է, թե ինչպես է խորհրդակցության ժամանակ բոլոր կողմերին հարցրել՝ վտահ են արդյոք, որ նոր ՇՄԱԳ-ի կարիք չկա, բոլորն ասել են չկա, սակայն վերջին պահին շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ անհրաժեշտություն կա նախարարությում ևս մեկ անգամ քննարկելու՝ կա՞ արդյոք նոր ՇՄԱԳ-ի կարիք, թե ոչ:

– Իշխանությունը, մեծ հաշվով, որդեգրել է հանքեր չշահագործելու ճանապարհը, այդ մասին մի քանի անգամ հայտարարվել է ամենաբարձր մակարդակով. Ամուլսարը բացվում է. հակասությո՞ւն է սա:

– Ո՛չ, ձեր պնդումը այդքան էլ ճիշտ չէ: Իրականում կա, թեև փոխկապակցված, բայց առանձին երկու թեմա, առաջին՝ արդյոք պետք է լինի և ինչպիսին պետք է լինի հանքարդյունաբերությունը Հայաստանում, և այս թեման ներառում է այլ հարցեր՝ ինչպիսին պետք է լինի հանքարդյունաբերությունը բնապահպանական, միջազգային հարաբերությունների, ֆինանսական համատեքստերում… Այս թեման պետք է քննարկվի, «Իմ քայլն» այս մասին խոսել է… Մենք ասում ենք, որ կողմնակից ենք պատասխանատու հանքարդյունաբերության, կողմ չենք, որ Հայաստանը լինի միայն հումք տվող պետություն, կարծում ենք, որ հումքը պետք է մշակվի այստեղ: Աշխարհում չկա մի մարդ, որը երազում է սարի փոխարեն տեսնել հանք, բայց միևնույն ժամանակ աշխարհը զարգացել է նաև հանքերի շնորհիվ, և դա այն գինն է, որ վճարվել է պրոգրեսի համար: Ցանկացած պետություն կամ հանրություն ինքը պետք է որոշի՝ պատրա՞ստ է արդյոք գին վճարել և ինչ գին է պատրաստ վճարել: Սա պետք է քննարկվի: Եվ երկրորդ՝ քննարկումների ժամանակ ակտիվիստները երկու թեմաները խառնում են, անդրադառնալով Ամուլսարին՝ խոսում են ընդհանրապես հանքարդյունաբերության մասին: Ամուլսարը գրեթե ամբողջությամբ կառուցված է, բայց դեռ չի շահագործվել, բայց ներդրումների, տրված թույլտվությունների տեսանկյունից սխալ կլինի Ամուլսարն առանձնացնել մյուս հանքերից: Եթե զրոյից որոշում կայացնողը մենք լինեինք, դեմ կլինեինք Ջերմուկում հանք բացելուն: Հարց է առաջանում, ինչու ակտիվիստները կամ բնապահպանները չեն խոսում Հայաստանում գործող մյուս հանքերը փակելու մասին. նրանք հաշվի են առնում փաստարկները, հասկանում են, որ դա կբերի ինչ-ինչ հետևանքների՝ աշխատատեղերի կորուստ, հնարավոր արբիտրաժներ, տնտեսական և իրավական խնդիրներ և այլն:

– Գործել ենք տասը չարիք, գործենք նաև տասնմեկերո՞րդը:

– Քաղաքականության կամ երկիր կառավարելու ընթացքում գալիս են պահեր, երբ որ չի լինում իդեալական քայլ, այսինքն՝ ստեղծվում է իրավիճակ, երբ ունես երկու տարբերակ, երկու ճանապարհ, որոնցից ոչ մեկը դրախտ չի տանում, երկուսն էլ ունեն բացասական և դրական հետևանքներ, և պետք է ծանրութեթև անել դրանք: Այս համատեքստում նշեմ, որ ես ամբողջովին հասկանում եմ բնապահպաններին, որոնք դեմ են Ամուլսարի շահագործմանը, տարբեր մարդիկ ունեն տարբեր աշխարհայացքներ, տարբեր քաղաքական հոսանքների են դավանում, և եթե կտրականապես և սկզբունքորեն դեմ են հանքերի շահագործմանը, տրամաբանական կլինի, որ դեմ լինեն նաև Ամուլսարի շահագործմանը, բայց երբ որ դու իշխող ուժի ներկայացուցիչ ես, պետք է, ի վերջո, ընտրություն կատարես, չես կարող այնպիսի որոշում կայացնել, որով կգոհացնես բոլոր քաղաքական ուժերին, չես կարող անել քայլ, որն ընդունելի կլինի տարբեր արժեհամակարգեր կրող բոլոր անձանց համար: Մնում է մեկ բան անել՝ առաջնորդվել փաստերով և ծանրութեթև անել բոլոր փաստարկները, իսկ Ամուլսարի վերաբերյալ փաստարկները մի քանիսն են՝ տնտեսական, բնապահպանական, իրավական և քաղաքական: Տնտեսական փաստարկը վիճելի չէ, բոլորը գիտեն, որ հանքը բերում է տնտեսական օգուտներ, իսկ հանքի չշահագործումն այն դեպքում, երբ իրավական հիմք չունես այն չշահագործելու, կարող է բերել արբիտրաժի, ուղիղ իմաստով և անուղղակիորեն ֆինանսական կորուստների, որովհետև դա կարող է ազդել տնտեսության գրավչության վրա, պոտենցիալ ներդրողները վստահ չեն լինի, որ իրենց ներդրումն ապահովագրված կլինի:

– Մեծ հաշվով, Հայաստանում հանքերի շահագործումը երկրի բյուջեի համար որոշիչ և ճակատագրական չի եղել, որովհետև գումարները գնացել են առանձին անձանց և առանձին օֆշորային ընկերությունների գրպանը:

– Այո՛: Մենք պետք է մի օր քննարկենք՝ ինչ ենք ուզում, օրինակ՝ կո՞ղմ ենք, որ արտասահմանից ներդրողներ լինեն, հանքեր շահագործեն և եկամտի մի մասը տանեն արտերկիր, թե կողմ չենք, և կարծում ենք, որ հանքերը միայն անապատային վայրերո՞ւմ պետք է լինեն, թե՞ ոչ և այլն: Ամուլսարի դեպքում խնդիրն այն է, որ հիմա ժամանակավրեպ է այդ քննարկումը:

– Այսինքն՝ դուք դեմ եք Ջերմուկում հանք բացելուն, բայց տեր եք կանգնում նախորդների ժառանգությանը:

– Ես այդպես չէի ձևակերպի: Եթե չլիներ այն պատմությունը, որը եղել է, անկախ մեզանից, և ի սկզբանե որոշում կայացնողը մենք լինեինք այդ վայրում այդ հանքը բացելու մասին, ամենայն հավանականությամբ, մենք չէինք գա շահագործման որոշմանը: Սակայն ՀՀ-ն, անկախ նրանից, թե ովքեր են եղել իշխանության, և նրանք ժողովրդավար են եղել, թե ոչ, միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես նույն պետությունը՝ իր միջազգային պարտավորություններով, իր կնքած պայմանագրերով: Կարող է թվալ, թե հեշտ է գիծը քաշել, սկսել զրոյից, բայց այդպես չէ: Դա վերաբերում է նաև արտաքին պարտքին. ինչու ենք մենք փակում արտաքին պարտքը, որը նախկին ոչ ժողովրդավար իշխանություններն են վերցրել: Կան պարտավորություններ, որոնք ցանկացած իշխանություն պետք է շարունակի ստանձնել: Ամուլսարի խնդիրը երբ որ անցյալ տարի առաջացավ, վարչապետն առանձնացրեց երկու հարց՝ արդյոք Սևանին վտանգ է սպառնում, արդյոք Ջերմուկի ջրերին վտանգ է սպառնում: Եթե այս հարցերի պատասխանն է՝ այո, ապա այս հանքը չի կարող շահագործվել, որովհետև դա կարող է բերել բնապահպանական աղետի:

– ELARD-ի եզրակացությանը վստահո՞ւմ եք: Դա հօգուտ շահագործմա՞ն է, թե՞ ընդդեմ շահագործման:

– Ես վստահում եմ տրամաբանությանը և փաստերի համադրմանը… Եզրակացությունից բխում է, որ Սևանին և Ջերմուկի ջրերին վտանգ չի սպառնում… Իմ շարադրած փաստերը բավարար են որոշում կայացնելու համար: Ոչ պոպուլյար որոշում կայացնելու հետ կապված՝ ասվում է՝ իշխանությունը գնում է ժողովրդի դեմ, բայց պետք է մի բան հասկանալ՝ իշխանությունը չի կարող միշտ կայացնել բոլորի համար ընդունելի որոշումներ:

– Արտաքին ազդակներն ինչքանո՞վ որոշիչ կլինեն մեր որոշումների վրա:

– Վստահեցնում եմ, եթե պարզեինք կամ պարզենք, որ Սևանին կամ Ջերմուկի ջրերին վտանգ է սպառնում, ոչ մի արտաքին ազդեցություն չի կարող մեզ հետ պահել համապատասխան որոշումից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում