Friday, 26 04 2024
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով

Ծայրահեղությունից ծայրահեղություն. ինչ անել ինքնիշխանության հետ

Ամուլսարի հարցը իրավացիորեն դիտարկվում է Հայաստանի ինքնիշխանության համատեքստում, սակայն դիտարկվում է մեկ՝ հանքի շահագործում թույլ չտալու շեշտադրումով: Այսինքն՝ ամրագրվում է, որ ինքնիշխանություն է միայն հանքի շահագործումն արգելելը, իսկ հակառակը՝ ինքնիշխանություն չէ և գաղութատիրության դրսևորում է: Պետականության երկարատև բացակայության «ավանդույթներով» ապրած, գործնականում պատմական մի հսկա ժամանակահատված զուտ գոյության խնդիրներ լուծած ժողովուրդների, հանրությունների համար ինքնիշխանության այդօրինակ ծայրահեղացված ընկալումները գուցե օբյեկտիվ են, թեև պարունակում են պետական շինարարության համար սուբյեկտիվ լրջագույն խոչընդոտներ: Որովհետև ժամանակակից գլոբալ աշխարհում, տեխնոլոգիական հեղափոխության անդադար գործընթացում չափազանց բարդ է լուծել պետական արդիականացման, զարգացման և անվտանգության խնդիրներ՝ այն էլ գերբարդ ռեգիոնում, պաշարված լինելով, այսպես ասած, «համաշխարհային իմպերիալիզմի» կամ «գաղութատիրության» մորմոքով կամ շորշոփով, և աշխարհը դիտարկելով ոչ թե հնարավորությունների միջավայր և գործընկերային ակումբ, այլ դավադրությունների մի մեծ տակառ:

Այն, որ աշխարհն «առաքինի օրիորդների պանթեոն» չէ և երբեք չի եղել, ու չի էլ լինի, ևս անկասկած է: Բայց մի ծայրահեղությունից մյուսը տարածությունը մեծ է, իսկ տարբերությունը՝ ոչ: Այո, աշխարհը կոշտ ու երբեմն դաժան մրցասպարեզ է ազգերի ու պետությունների համար, որտեղ բարեկամությունը, անշուշտ, միջոց է, ոչ թե հոգեվիճակ կամ կենսակերպ: Մյուս կողմից, միջոց է նաև այսպես ասած՝ մեկուսացումը, երբ հանրություններին կամ ազգերին փորձում են խոչընդոտել հենց այդ հակումները և գաղափարները ներշնչելով, որտեղ աշխարհի հետ աշխատելու մտածողության ռեժիմը փոխվում է աշխարհից պաշտպանվելու, իսկ երբեմն էլ աշխարհի դեմ «ապստամբելու» ռեժիմի: Ի՞նչ վիճակում ենք մենք Ամուլսարի հարցում: Շատ բարդ է ասել, իրարամերժ և հակասական կարծիքների մեծ հորձանուտում: Բայց արդյոք ինքնիշխանության հարցը պետք է դիտարկել միայն «փակելո՞ւ» համատեքստում: Իսկ գուցե կոնկրետ դեպքում հանքի շահագործում թույլ տա՞լն է ինքնիշխանության վկայություն՝ իհարկե բնապահպանական ստանդարտների բացառիկ բարձրության և ամբողջության պայմաններում, այսպես ասած՝ «զրո լիտր» վտանգավորության պայմանով: Զուտ տեսականում, գոնե, որովհետև գործնականում իրավիճակը աներկբայորեն մի շրջանակում է, որտեղ հանրային գնահատականի համար կա տեղեկատվության մեծ պակաս, քանի որ գործընթացը սկսում է ոչ թե 2018 թվականի հունիսից՝ երբ Գնդեվազի և այլ հարակից համայնքների բնակիչներ որոշեցին հեղափոխության տաք հետքով փակել հանքի կառուցման ճանապարհը, այլ սկսում է դեռևս տարիներ առաջվանից, երբ սկսվեց Ամուլսարի հանքը շահագործման դնելու գործընթացն ընդհանրապես:

Անկասկած է, որ այստեղ գործ ունենք այսբերգի հետ, որի պարագայում առնվազն դժվար է միարժեք ասել՝ տեսանելի՞ մասն է ավելի շատ, թե՞ ջրի տակ եղածը: Ընդ որում, շատ ու քիչն էլ գուցե էական չէ, քանի որ ջրի տակ եղած քիչը կարող է իր նշանակությամբ լինել բազմապատիկ ավելին: Միևնույն ժամանակ, այս ամենով հանդերձ, քննարկելի չի կարող լինել այն, որ հանքի ռիսկերի փոքր-ինչ անկառավարելիության պարագայում անգամ շահագործումը անթույլատրելի է: Սակայն սա նաև հավերժական վեճ է, որը ստույգ պատասխան կստանա միայն ամեն շահագործվող օրվա հետ: Այլապես, մի մասը պնդելու է, որ անհնար է կառավարել բոլոր վտանգները, մյուս մասը՝ որ հնարավոր է: Այստեղ, իհարկե, կա կոնցեպտուալ հարց. եթե խնդիրը կամուկացն է, ապա պետք է պարզապես չշահագործել, և վերջ: Բայց այդ կոնցեպտը Հայաստանի համար տնտեսապես թանկ կոնցեպտ է՝ մի շարք առումներով: Երբ խնդիրը մարդկանց ու բնության կյանքն ու առողջությունն է, ապա դրանից թանկ ոչինչ, իհարկե, չկա, սակայն այս դեպքում խոսքն այն է, որ ընտրվում է այդ կյանքն ու առողջությունը հաշվի առնելու բարդ տարբերակը՝ հանքի շահագործումը և վերահսկումը, չշահագործելու պարզ տարբերակի փոխարեն: Այսինքն՝ դիտարկվում է յուրօրինակ բալանս: Սա ևս կարող է լինել ինքնիշխան որոշում: Ի վերջո, ինքնիշխան որոշումը արտաքին որևէ գործոնի վրա թքած ունենալը չէ: Այստեղ է, որ կարող ենք գտնվել ծայրահեղությունից ծայրահեղություն մոլորության մեջ: Ինքնիշխան որոշումը բոլոր տեսակի ռիսկերի համապարփակ դիտարկումն ու գնահատումը և, ըստ այդմ, կատարված քաղաքական եզրակացությամբ պատասխանատու որոշման կայացումն է: Եթե, օրինակ, Հայաստանը պատերազմ չի հայտարարում Թուրքիային պատմական արդարությունը վերականգնելու համար, դա նրանից չէ, որ վախենում է Թուրքիայից և ինքնիշխան չէ, այլ որովհետև գնահատում է հնարավորություններն ու ռիսկերը և կայացնում օպտիմալ եզրակացություն: Դա ծայրահեղ օրինակ է, սակայն ընկալման ծայրահեղությունների շրջանակում անհրաժեշտ է լինում խոսել հենց այդպիսի օրինակներով: Տվյալ պարագայում Հայաստանի ինքնիշխանության ցուցիչը լինելու է ոչ թե հանքի շահագործումը կամ չշահագործումը, այլ վերահսկողության էֆեկտիվությունը: Այդ հարցում դույզն իսկ կասկածի հիմնավոր առիթը նշանակելու է կասկած կոռուպցիայի և ինքնիշխանության առումով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում