France-Presse գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել առ այն, որ ձերբակալված 3 ֆոտոլրագրողներ զբաղվել են Ռուսաստանի օգտին լրտեսական աշխատանքով։
Լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկիձեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետախուզական ծառայություններին է հանձնել իր գործընկերների ու հանցակիցների կողմից արված լուսանկարները։ Իսկ լուսանկարիչներ Գեորգի Աբդալաձեն և Իրակլի Գեդենիձեն դրամական պարգևներ են ստացել Մոսկվա առաքած իրենց լուսանկարների համար։
Նշվում է, որ լուսանկարիչների ձերբակալության ժամանակ առգրավված փաստաթղթերում հայտնաբերվել է Վրաստանի նախագահի նստավայրի պլանը և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի այցերի մասին գաղտնի տեղեկատվություն։
Հիշեցնենք, որ Իրակլի Գեդենիձեն, որի կինը նույնպես ձերբակալված է, Սաակաշվիլիի անձնական լուսանկարիչն է։









































