Monday, 29 06 2026
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը

Մեծ տապալում

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոան: Անհասկանալի է, թե ինչ է կորցրել Ուրագվայը Հայաստանում, բայց այս այցը պետք է նշանային իրադարձություն համարել Հայաստանի դիվանագիտության համար, քանի որ Ուրուգվայի արտգործնախարարի այցը Հայաստան օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի եզակի այցերի օրինակ է:

Թավշյա հեղափոխությանը հաջորդած մեկուկես տարիների ընթացքում, Հայաստան որևէ օտարերկրյա պետության առաջնորդ չի այցելել: Անցած տարի օգոստոսին Հայաստան աշխատանքային այցով ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հոկտեմբեր ամսին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում Հայաստան այցելեցին մի շարք երկրների առաջնորդներ: Այդ այցերը, սակայն, որևէ կապ չունեն նոր իշխանության, արտգործնախարարության ներկայիս անձնակազմի աշխատանքի հետ, դրանք նախորդ իշխանության օրոք պլանավորված և կազմակերպված այցեր էին: Սա պետք է համարել մեր արտաքին քաղաքականության, մեր դիվանագիտության ձախողման հետևանքը:

Ինչո՞վ են զբաղվում արտերկրում Հայաստանի շուրջ վեց տասնյակ դեսպանատներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները: Ինչի՞ մասին են խոսում Հայաստանի դիվանագետները արտերկրյա գործընկերների հետ, ի՞նչ են նրանք ներկայացնում աշխարհի մայրաքաղաքներում, ի՞նչ օրակարգով են աշխատում մեր դիվանագետներն ընդհանրապես: Սրանք ամենևին հռետորական հարցեր չեն, սրանք հարցեր են, որոնց պատասխանները վկայում են մեր դիվանագիտության տապալման, մեծ հաշվով՝ դիվանագիտության չգոյության մասին: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը ամփոփված է Հայաստան որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյայի այցելության բացակայության իրողության մեջ:

Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, հեղափոխությամբ ժողովրդավարական դարձած Հայաստանը, աշխարհին այնքան ասելիք ու ներկայացնելիք պետք է ունենար, որ աշխարհի շատ երկրների ղեկավարներ պետք է շտապեին մեր երկիր՝ անձամբ տեսնելու այդ վերափոխումները: Նոր Հայաստանը աշխարհի հետ պետք է հարաբերվեր ու հարաբերվի այնպիսի օրակարգով, որ Հայաստանի ղեկավարության հետ կոմունիկացիան առաջնահերթություն դառնա աշխարհի շատ երկրների պետական ու քաղաքական իշխանությունների համար: Մինչդեռ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, մենք տեսնում ենք 0 հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ: Իսկ դա առաջին հերթին ու առավելապես մեր արտաքին քաղաքականության, դիվանագիտական անձնակազմի ապաշնորհության հետևանքն է:

Հայաստանի դիվանագիտությունը չի կարողացել ձևավորել այնպիսի օրակարգ, ձևակերպել արտաքին քաղաքական այնպիսի բանաձևեր, որոնք կսպասարկեն նոր Հայաստանի նպատակադրումներին ու մարտահրավերներին:

Հայաստանի դիվանագիտական համակարգը մնացել է անցյալում, ավտորիտար իշխանության դիվանագիտական ցուցափեղկը լինելու իր կաղապարների մեջ: Հետևաբար, եթե մենք ցանկանում ենք փոխել ստեղծված իրավիճակը, եթե մենք ցանկանում ենք Հայաստանը հետաքրքիր դարձնել աշխարհի երկրների համար, առաջին հերթին պետք է փոխենք արտաքին քաղաքականության ու դիվանագիտության փիլիսոփայությունն ու դիվանագիտական անձնակազմին: Դա, առանց չափազանցության, օրհասական խնդիր է Հայաստանի համար, որի գիտակցումը, սակայն, գործող իշխանության շրջանում գոնե առերևույթ բացակայում է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում