Monday, 29 06 2026
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հրավեր Իրանի նախագահին. «ռեգիոնալ ինֆանտիլության» ավարտը

Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Երևանում սպասվող ԵՏՄ վեհաժողովին հրավիրելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը, անշուշտ, առանձնահատուկ է դարձնում երևանյան այդ իրադարձությունը, որի թերևս միակ ինտրիգը՝ առանց դրա, Պուտինի առաջին այցն է Հայաստան՝ թավշյա հեղափոխությունից հետո: Փաստորեն, Իրանի նախագահին հրավիրելով, Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ հոկտեմբերյան վեհաժողովին հաղորդում է ավելի լայն նշանակություն կամ, այսպես ասած՝ ինտրիգ, քան Պուտինի առաջին այցն ու դրա ազդեցությունը Հայաստանի ներքին իրողությունների վրա, ինչի համատեքստում է դիտարկվում այցը:

Դա ուշագրավ է նաև այն ներքաղաքական կոնսոլիդացիայի ֆոնին, որի մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը, խոստանալով կամ ազդարարելով, որ ընդդիմադիր բևեռացումն ու պայքարը աշնանը կստանան ավելի համակարգային բնույթ: Ռոբերտ Քոչարյանը չի թաքցրել, որ ակնկալում է Պուտինի աջակցությունը: Սակայն, այս օրերին Ղրղըզստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք «արժեզրկում» են Պուտինի աջակցություն հասկացությունն այն տրամաբանության շրջանակում, որ գերիշխել է եվրասիական կամ հետխորհրդային երկրներում: Պուտինը չփրկեց Ղրղըզստանի նախկին նախագահ Աթամբաևին, որը նույնիսկ զինված դիմադրություն էր կազմակերպել իր ձերբակալությունը նախաձեռնած իշխանությանը: Հատկանշական է, որ հենց այդ օրերին Ղրղըզստանում տեղի ունեցող ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում է Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել Հասան Ռոհանիին ԵՏՄ վեհաժողովի օրերին Երևան հրավիրելու մասին: Այս հանգամանքն առնվազն անուղղակի խոսում է այն մասին, որ հետխորհրդային կամ եվրասիական տարածքում Պուտինն ունի շատ ավելի լուրջ խնդիրներ, քան նախկին համակարգերի կամ նախկին պաշտոնյաների փրկությունը: Կամ, այդ փրկությունը կարող է արժանանալ Պուտինի բավարար ուշադրության, եթե այն գտնվում է նրա ավելի լուրջ խնդիրների տիրույթում: Եթե այս հանգամանքը դիտարկենք զուտ Հայաստանի համատեքստում, ապա այստեղ Հայաստանի նախկին իշխող համակարգն իր օրակարգով, այդ թվում երկրորդ նախագահի առաջնորդությամբ, բացարձակապես հեռու է խնդիրների այն շրջանակից, որ ունի Ռուսաստանի նախագահն իր, այսպես ասած, պատասխանատվության հետխորհրդային գոտում:

Ավելին, այդ խնդիրները, խոշոր հաշվով, քայլ առ քայլ առաջացել են հենց այն իրողությունների հետևանքով, որոնք բնորոշել են Հայաստանի նախկին համակարգի հարաբերությունը Մոսկվայի հետ: Թվում է, որ Հայաստանը ոչ միայն չի առաջացրել որևէ խնդիր Ռուսաստանի համար, այլ վերջին առնվազն երկու տասնամյակի ընթացքում անխնա և անմնացորդ հանձնել է իր ռազմավարական հզորությունները: Սակայն խորքային առումով սա հայ-ռուսական հարաբերության առավելապես մակերեսն է, քանի որ խորքային տեսանկյունից այդ հարաբերությունը ստեղծել է «ինֆանտիլ» միջավայր, որն իր բնույթով բացարձակապես չի համապատասխանում ներկայիս իրողություններին և աշխարհակարգային վերափոխումների տրամաբանությանը: Դա գուցե դժվար էր կանխատեսել տասնհինգ-քսան տարի առաջ, և թվում էր, թե նավթի բարձր գինն ապահովելու է «ծաղկափոշու էֆեկտը» հետխորհրդային ամբողջ տարածքում ռուսական ազդեցության տեսանկյունից, իսկ Ռուսաստանի համար ապահովելու է կոմֆորտ ճոճքը այդ միջավայրում:

2008 թվականին որոշակիորեն փորձարկվեց միջավայրը և թվաց, թե կոմֆորտի երաշխիքի զգացումը կայուն է՝ Արևմուտքը բավարար կոշտությամբ չարձագանքեց ռուս-վրացական հնգօրյա պատերազմում Մոսկվայի գործողություններին, ինչը սակայն «խաբուսիկ» ստացվեց 2013-ին Ղրիմի և Ուկրաինայի պարագայում: Եվ այդժամ Արցախում Ղրիմի համար կազմակերպված համերգն անգամ անկարող եղավ լուծել Հայաստանի նախկին համակարգի հանդեպ Մոսկվայի բարեհաճության հարցը: Այդ համակարգը «մխիթարվում» էր նրանով, որ Կրեմլը լայն իմաստով այլընտրանք էր փնտրում Ադրբեջանում, կասկածի տակ դնելով միայն ռեգիոնալ ստատուս-քվոն, բայց ոչ Հայաստանի ներքինը: 2016-ին, սակայն, Կրեմլը բախվեց նաև այդ խնդրի հետ, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի այլընտրանք, իսկ ռեգիոնալ ստատուս-քվոն փոխելով փոխել աշխարհի վերաբերմունքն իր հանդեպ՝ հնարավոր չէ, և հնարավոր է միայն փորել սեփական փոսը Կովկասում: Դա Հայաստանի նախկին իշխող համակարգի համար ճակատագրական գիծ էր Կրեմլի հետ հարաբերության ապագայի առումով, թեև այդ համակարգի տարբեր թևեր ակնկալում էին 2016-ի Ապրիլյան քառօրյայի հանգամանքը օգտագործել միմյանց հետ հաշիվներ մաքրելու համար, այդ թվում՝ Մոսկվայի առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում