Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) երեկ Բելգրադում ավարտված 20-րդ նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթում կոչ է արել ավելի ակտիվ ջանքեր ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար.
«ԵԱՀԿ ԽՎ-ն ցավում է ոչ վաղ անցյալում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության մեծացման համար և հետևողականորեն կոչ է անում ԵԱՀԿ-ի շրջանակներում ավելի ակտիվ ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Մոլդովայում ու Վրաստանում չլուծված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ»։
ԵԱՀԿ ԽՎ-ն նաև ընդգծել է հակամարտությունների կանխարգելման ու լուծման գործընթացում նոր մարտահրավերներին դիմակայելու համար միջնորդական դերի ակտիվացման անհրաժեշտությունը։









































