Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Ամուլսարի շահագործումն աղետ կլինի. ինչ կորոշի վարչապետ Փաշինյանը

«Ամուլսարի» շահագործումն աղետ կլինի: Հուսով ենք՝ կառավարությունը ողջամիտ որոշում կկայացնի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ այսօր կառավարությունը որոշում է կայացնելու Ամուլսարի հարցով:
Ի դեպ, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ որոշումը լինելու է դրական, և կառավարությունը համաձայնություն է տալու Ամուլսարի շահագործմանը՝ միջազգային որոշակի նորմերի խստագույնս պահպանման նախապայմանով:

Սանասարյանի խոսքով՝ եթե ՀՀ Կառավարությունը արգելի Ամուլսարի շահագործումը, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ մյուս ոլորտներում էլ լինելու են պետության-ժողովրդի շահերից բխող մոտեցումներ, հետևաբար մենք կունենանք ամուր հիմքերի վրա դրված տնտեսություն, իսկ շահագործման որոշման դեպքում՝ անդառնալի կորուստներ, տնտեսության քայքայում և փոշիացում: «Ամեն դեպքում, ես հավատում եմ, որ մեր կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը պետությունը կործանող ծրագիր չի դնի շրջանառության մեջ և թույլ չի տա, որ կեղծիքներ լինեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Բնապահպանի խոսքով՝ ծրագրով նախատեսվում է, որ հանքաքարը պետք է Գնդևազ գյուղի մոտ ցիանիդային եղանակով վերամշակվի, ինչը աբսուրդ է: Ճանապարհի եզրին նման պրոցեսն անթույլատրելի է: Այն էլ՝ անմիջապես Արփա գետի եզրին: «Հավատացեք, շահագործման առաջին տարիներին իրավիճակն անհամեմատ կառավարելի կլինի, իսկ խնդիրները, ավերածությունները գլուխ կբարձրացնեն արդեն հետագա տարիներին: Էլ չեմ ասում՝ եթե երկրաշարժ կամ այլ բան լինի: Նրանք նախատեսում են պայթեցումներ անել, ինչը նույնպես Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարների համար աղետալի կլինի: Պայթեցումները աղետալի կլինեն առանց այդ էլ սողանքներով հայտնի այդ ճանապարհահատվածների համար»,- ասաց նա:

Հակոբ Սանասարյանի խոսքով՝ Ամուլսարի մասով նշանակված փորձաքննությունը, որը վստահված էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը, այնքան էլ օբյեկտիվ չի կարող լինել, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, այդ ընկերությունն աշխատել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ: «Ի՞նչ է նշանակում՝ շահագրգիռ կողմը դառնում է խորհրդատու: Սա շատ վտանգավոր պրոցես է: Ասեմ ձեզ, որ «Լիդիան Արմենիան» սկզբում շատ տվյալներ էր թաքցնում, բայց 2016 թվականի ՇՄԱԳ-ում իրական վտանգները, իրական թվերը հիմնականում ներկայացվել են: Մասնավորապես, աղտոտման ծավալները՝ թթվային դրենաժով ծանր մետաղների հասանելությունը բուսական ու կենդանական աշխարհին, ինչը կազդի նրանց վերարտադրողական ֆունկցիաների վրա: Տարեկան 1.5 միլիարդ խ.մ ջուր աղտոտվելու է ծանր մետաղներով՝ Արփա և Որոտան գետերի ջուրը: Ըստ Նախագծի 4440 հեկտար հող դրվելու է հանքարդյունաբերության տակ, բայց միժամանակ նշվում է, որ հանքավայրի շահագրծումից աղտոտվելու են անհամեմատ մեծ ծավալներ, որոնց տնտեսական և էկոլոգիական գնահատականները դժվար է տալ: Բացի այս ամենից՝ գրված է, որ Սևանա լիճը ևս աղտոտվելու է ծանր մետաղներով: Ամեն ինչ այնքան պարզ է, փակ, անհասկանալի ոչ մի բան չկա: Կառավարությունն ինքը կարող էր վճիռ կայացնել՝ առանց միջազգային փորձաքննության, և այդ 400 հազար դոլարն էլ ծախսեր պետության այլ կարիքների համար»,- ասաց Սանասարյանը:

Լիբանանյան «Էլարդ» ընկերության փորձաքննությունը, որը նշանակված էր մի քրեական գործի շրջանակներում, պետք է ուղղորդող դեր ունենա նաև կառավարության համար որոշում կայացնելիս: Ուշագրավ է, սակայն, որ բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանի խոսքով՝ կառավարությունը որոշում կայացնելիս ոչ մի պարագայում չի կարող հիմնվել այդ փորձաքննության եզրակացության վրա, քանի որ այդ փորձաքննությունը վերաբերելի է բացառապես այն քրեական գործին, որի շրջանակներում նշանակված էր: «Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլոր պաշտոնյաները այսպես սրտատրոփ սպասում փորձաքննության արդյունքներին։ Փորձաքննությունը նշանակվել է քրեական գործի շրջանակներում։ Այդ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ մեկը դիմել է և ասում է, որ պաշտոնատար անձինք ժամանակին իմացել են վտանգավոր ռիսկերը և բնակիչներին դրա մասին չեն հայտնել։ Այդ պատճառով այդ գործը հարուցվել է, և դրա շրջանակներում նշանակվել է այս միջազգային փորձաքննությունը, որը ապացուցողական նշանակություն ունի միայն ու միայն այս քրեական գործի շրջանակներում։ Այն հարցերը, որոնք առաջադրվել են փորձաքննություն կատարելիս, չեն կարող դիտարկվել այս քրեական գործի շրջանակներից դուրս։ Այն չի կարող ո՛չ կառավարության, ո՛չ էլ մեկ այլ գործի համար ապացուցողական նշանակություն ունենալ»,- վերջերս մեզ հետ զրույցում ասել էր Վարդանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում