Դանիայի Սյոներբորգ քաղաքի նավահանգստում մոտորանավակի վրա գտնվող ականատեսները տեսանկարահանել են դելֆինի անսովոր զվարճանքը: Հոլովակը հրապարակվել է NDR YouTube-ալիքում:
Կադրերում երևում է, թե ինչպես է կաթնասունն իր քթով ճարպկորեն նետում մեդուզան: Թե ինչով է պայմանավորված դելֆինի նման պահվածքը՝ անհայտ է:











































