Monday, 06 07 2026
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար

2019-ի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վերլուծելով 2019 թվականի առաջին կիսամյակի պետբյուջեի ծախսերը: Նա, մասնավորապես, գրել է.

«2019-ի առաջին կիսամյակի բյուջեի ծախսերն ավելի պակաս են, քան 2017-ին

Շարունակենք 2019-ի առաջին կիսամյակի պետական բյուջեի վերլուծությունը։ Այսօր խոսենք ծախսերից։ Ինչպես տեսանք եկամուտների պարագայում դրանց ավելացում կա, սակայն ոչ այնչափ, որչափ փողում են կառավարության անդամները։ Շարքային աճ է, որը մի անգամ չի, որ եղել է վերջին 25 տարվա բյուջետային պրակտիկայում։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մնացել է նույն մակարդակի վրա։ Այդ ավելացումների հիմնական մասն էլ toxic ճյուղերն են. օրինակ, ավտոմեքենաների վաճառքը։ Toxic են, որովհետև վերարտադրվող չեն, վաղը մյուս օրը չեն լինելու։ Այո, առայժմ կա չնչին աճ հարկային վարչարարության հաշվին։ Բացառված չէ, սակայն, որ մինչև տարեվեջ և/կամ մյուս տարվա սկզբներին աճն անհետանա։ 2018-ին, օրինակ, երբ ներկա իշխանությունը կառավարեց 8 ամիս, նոյնպես անընդհատ խոսվում էր բյուջեի եկամուտների աճի մասին, բայց տարեվերջին այն փսկեց. պետական բյուջեի եկամուտները արդյունքում կազմեցին 1340.9 մլրդ դրամ, պլանավորված 1343.5-ի փոխարեն։ Իսկ դա, կներեք, պլանավորել էր նախկին “հանցավոր” ռեժիմը։

Հիմա անդրադառնանք ծախսերին։ Հասարակությունը, ժողովուրդը բյուջեին առնչվում է հենց ծախսերի միջոցով։ Այստեղից է երևում. ո՞վ և ի՞նչ ստացավ։ 2018-ին պետական բյուջեի ծախսերը կազմեցին 1446.3 մլրդ դրամ 2017-ի 1503.8-ի դիմաց։ Գիտե՞իք այդ մասին։ Հիմա 2019-ի առաջին կիսամյակում ծախսերը կազմեցին 636.6 մլրդ դրամ 2018-ի 610.3-ի դիմաց։ Այսինքն, դրանք ավել են ընդամենը 4.3%-ով։ Եթե դրանից հանում ենք 2% գնաճը 2019 և 2.4% գնաճը 2018թթ առաջին կիսամյակի համար, ապա ստացվում է 608.6 մլրդ դրամ։ Այսպիսով, բյուջեի ծախսերը 2019-ի 1-ին կիսամյակին ավել են 2018-ի համապատասխան ժամանակաշրջանից սոսկ 2.3% կամ 14.6 մլրդ դրամ, իսկ 2017-ի առաջին կիսամյակի նկատմամբ, աթոռից բռնեք, որ չընկնեք, …. պակաս են 12 մլրդ դրամով (2017-ի առաջին կիսամյակի ծախսերը կազմել են 620 մլրդ դրամ)։ Եվ առանց անհարմար զգալու վարչապետն ու կառավարությունը խոսում են տնտեսական հեղափոխության և բյուջեի աճի մասին։

Հարց է առաջանում, իսկ ու՞ր են փողերը։ Չ՞է որ եկամուտների փոքրիկ, համեստ (ոչ այնքան, ինչքան փողվում է) աճ, այնուամենայնիվ, կա։ Սա արդեն հանելուկ է։ Մամուլում արդեն նշվել է, որ կառավարությունը այդ փողերը դեպոզիտ է դրել ԿԲ-ում կամ առևտրային բանկերում։ Կառավարությունից ոչ-ոք բացատրություն չի տվել։ Ի՞նչի համար։ Ի՞նչու է փողը տնտեսությունից հանվում։ Եթե “սև” օրվա համար փող է խնայվում, ապա դրա համար կան ԿԲ պահուստները։ Եթե ֆիննախը դրանով ստերիլիզացնում է toxic եկամուտները (ինչն, ի դեպ, տրամաբանական կլիներ), ապա պիտի նկատենք, որ 2019-ի բյուջեի մասին օրենքով նման ծախս նախատեսված չէ։ Իսկ սա ապօրինի տնտեսական գործունեություն է։ Դժվարանում եմ ասել, թա այս կամայականությունները ու՞ր են տանելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում