Monday, 08 06 2026
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Սիրիան երկարաձգել է օդային տարածքի սահմանափակումները
Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն

Ղարաբաղյան բանակցային գործընթացը կրկին չարդարացրեց ակնկալիքները

Անցյալ շաբաթ ղարաբաղյան հակամարտության կարգավորման երկարատև բանակցային գործընթացի վերաբերյալ ակնկալիքները վերջին տարիների ընթացքում հասան իրենց գագաթնակետին, սակայն կազանյան հանդիպման հաջորդ օրը առավոտյան հեռուստացույցով լրատվական ծրագիր դիտելիս, ադրբեջանցիներն արդեն կարող էին գուշակել, որ բանակցությունների արդյունքները հիասթափեցնող էին լինելու նույնիսկ նախքան այդ նորության մասին լսելը:

Ադրբեջանական հեռուստաալիքների լրահոսի առաջին հատվածում ցուցադրվեց նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թաթարստանի նախագահի հետ, այնուհետև Ռուսաստանի այն շրջանը, որտեղ տեղի էր ունեցել հանդիպումը, որից հետո` նրա այցը մի գործարան, տեղացի ուսանողների հետ հանդիպումը, որն ավարտվել էր մարզական սարքավորումների զննմամբ:

Եթե Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բանակցություններում իրական առաջընթաց գրանցված լիներ, ինչը թույլ կտար հասնել 20 տարի տևած հակամարտության հանգուցալուծմանը, ապա լրատվական ծրագրերում այս իրադարձությունն ավելի մեծ ուշադրության կարժանանար:

Այն նորությունը, որ հունիսի 24-ին Կազանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մոտ երեք ժամանոց բանակացությունների արդյունքում ընդունվեց միայն համատեղ հայտարարություն, որով արձանագրվեց, թե «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը», ադրբեջանական լրատվական ծրագրի լրահոսում 5-րդն էր:

Կազանյան հանդիպման հետ մեծ ակնկալիքներ էին կապում, սակայն ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակը բանակցությունների արդյունքները «հիասթափեցնող» էր անվանել, իսկ ռուսական «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ նախագահ Մեդվեդևը կշարունակի իր միջնորդական առաքելությունը միայն այն դեպքում, եթե երկու երկրները հաստատապես որոշեն առաջընթացի հասնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցվեց 1994-ին զինադադարի կնքմամբ, որի հետո Ղարաբաղը մնաց հայկական ուժերի վերահսկողության տակ, իսկ պատերազմում հակամարտող երկու կողմերում էլ հարյուր հազարավոր փախստականներ մնացին: Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ պետություն է հռչակել, սակայն այդպես էլ չի ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Պատերազմին հաջորդած 17 տարիների ընթացում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ընդմիջվող հանդիպումների ընթացքում չնչին առաջընթաց է արձանագրվել: Հունիսին Կազանում տեղի ունեցած հանդիպումը կայացավ երեք միջնորդ պետությունների` ամիսներ տևած ակտիվ դիվանագիտական գործունեության շնորհիվ:

Այս տարվա մայիսին Մինսկի խմբի երեք համանախագահների տարածած հայտարարությունը «նշանակալի առաջընթաց» էր արձանագրում` կոչ անելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին վերջնականապես համաձայնեցնել «Հիմնական սկզբունքները»` հակամարտության խաղաղ կարգավորման համար հիմքեր ստեղծող փաստաթուղթը:

Հայտարարության համաձայն` համաձայնագրի վերջին տարբերակը «թույլ է տալիս բոլոր կողմերին դուրս գալ անընդունելի ստատուս քվոյի շրջանակներից»:

Պարզվեց, որ այս հույսերը չափազանց լավատեսական բնույթ ունեին, իսկ «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական աղբյուրը նշում է, որ խնդիրը վերաբերում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի` մի շարք հարցերի շուրջ համաձայնության չհասնելուն, այլ այն հանգամանքին, որ երկու կողմերը շարունակ փոխում են իրենց դիրքորոշումները բանակցային գործընթացում:

«Այդպես վարվել չի կարելի», – նշում է աղբյուրը:

Ադրբեջանը մշտապես մերժել է բանակցել անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի հետ:

Իսկ ղարաբաղյան իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, թե կազանյան բանակցությունների ձախողումն ապացուցում է, որ ժամանակն է` Լեռնային Ղարաբաղը ներգրավել բանակցային գործընթացում:

«Կարծում եմ` Կազանում բոլորը հասկացան, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության բանակցություններ վարելը անարդյունավետ կլինի: Սա ժամանակի անիմաստ կորուստ է: Բերեք մի հակամարտության օրինակ, որի դեպքում կողմերից մեկը պնդում է, որ չի պատրաստվում բանակցել մյուս կողմի հետ, բայց միևնույն ժամանակ ցանկանում է արդյունքի հասնել բանակցությունների միջոցով», – նշում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Սակայն, Ադրբեջանում կազանյան հանդիպումից հետո զիջումների գնալու պատրաստակամություն չի նկատվում:

Կազանյան հանդիպումից 2 օր անց` հունիսի 26-ին, Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի օրվան նվիրված 1991-ից ի վեր կայացած ամենամեծ ռազմական շքերթը: Զորահանդեսը, որի ժամանակ Բաքվի կենտրոնով անցան շուրջ 6000 զինվորներ և 400 մարտական մեքենաներ, ավարտվեց նախագահ Ալիևի ելույթով:

«Մենք պատերազմի մեջ ենք: Պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն դրա առաջին փուլը: Պատերազմի մեջ գտնվող երկիրը պետք է նախ և առաջ մեծ ուշադրություն դարձնի բանակի կազմավորմանը: Ադրբեջանի պետական բյուջեում ամենաշատ հատկացումները արվել են ռազմական ոլորտին, և այդպես էլ կշարունակվի, մինչև մեր բոլոր տարածքները չազատագրվեն զավթիչներից», – հայտարարել է նա:

Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթից հետո Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում նշել է, որ ադրբեջանական զանազան բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության հնարավոր ուժային կարգավորման մասին «հիմնականում քաղաքական բնույթ են կրում, քանի որ մեր հարևանը գիտակցում է իր իրական հնարավորությունները: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանը սկսել է հիմնականում պաշտպանական բնույթի սպառազինություն գնել»:

Հակամարտության հետևանքով փախստական դարձած ադրբեջանցիների և հայերի համար, իրենց հերթին, բանակցությունների ձախողումը նշանակում է, որ հակամարտության խաղաղ կարգավորման և տուն վերադառնալու հավանականությունն ավելի ու ավելի անհնար է դառնում:

«Ես իսկապես հույս ունեի, որ նրանք ինչ-որ համաձայնության կգան, և ես գոնե կկարողանամ տեսնել հայրենի գյուղս: Բայց երևում է` այդպես էլ կմեռնեմ օտար հողում», – ասում է Ղարաբաղի Մալիբեյլի գյուղի նախկին բնակիչ Սաբիր Ռուսթամովը` հիասթափությամբ գլուխը տարուբերելով:

Երևանում նույնպես մեծ լավատեսությամբ չեն տրամադրված բանակցային գործընթացի նկատմամբ: Մայրաքաղաքում բնակվող, սակայն Բաքվում ծնված Ռիմա Սարգսյանի խոսքով, «դժվարը ոչ թե ինչ-որ փաստաթուղթ ստորագրելն է, այլ մարդկանց միջև հավատը վերականգնելը»:

«Լավ, ասենք ինչ-որ թուղթ ստորագրեցին, ո՞ր ադրբեջանցին կգա ու կապրի Հայաստանում, կամ ո՞ր հայը կգնա Բաքու… այն բանից հետո, ինչ ես տեսա 20 տարի առաջ, ես իմ երեխաներին ո՞նց վերցնեմ ու գնամ Ադրբեջան»,- ասում է 55-ամյա Սարգսյանը:

Նույնիսկ հակամարտության կարգավորման հեռանկարների բացակայության դեպքում, ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի` Ղարաբաղի հարցերով փորձագետ Արիֆ Յունուսովի կարծիքով` հակամարտությունը չի վերսկսվի:

«Շփման գծում փոքր բախումները չեն բացառվում, բայց այժմ պետք է ակնկալել, որ քարոզչական պատերազմն ավելի մեծ ուժերով կընթանա», – ասում է նա:

Յունուսովի խոսքերով`եթե Ադրբեջանը ցանկանում է հասնել հակամարտության կարգավորմանը, ապա այն պետք է անմիջական բանակցություններ սկսի Ղարաբաղի հայկական իշխանությունների հետ:

«Ղարաբաղի հայերի համար ամենակարևորն այն է, որպեսզի նրանց հաշվի առնեն: Ոչ ոք երբեք չի կարող երաշխավորել, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը գան որևէ համաձայնության, ապա Ղարաբաղը կընդունի դա»:

Արմեն Պողոսյանը ազատ լրագրող է Հայաստանում: Շահին Ռզաևը IWPR-ի ադրբեջանական գրասենյակի ղեկավարն է:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում