
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության ՊԱԿ-ի կառավարական կապի օբյեկտ այցի ընթացքում դիմել է հատուկ ծառայություններին՝ քաղաքացիներին «քաղաքակիրթ ձևով» գաղտնալսելու պահանջով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա խնդրել է չխախտել քաղաքացիների հաղորդակցության ազատությունը, ինչպես նաև կանխել ստացված տեղեկատվության արտահոսքը:
Լուկաշենկոն հավելել է, որ վերահսկողության հարցերում ճնշում չպետք է լինի:
«Գլխավորը՝ մարդն է: Դուք պետք է ապահովեք նրա բացարձակ անվտանգությունը, շփման ազատությունը»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ Լուկաշենկոն համաներում է հայտարարել, հազարավոր բանտարկյալներ ազատ կարձակվեն: Համաներումը հայտարարվել է նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի առթիվ: Մոտ վեց հազար մարդ կազատվի քրեական պատժից: