Wednesday, 24 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Հայաստանն ու Ղրղըզստանը շրջում են ԵՏՄ առանցքային էջը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանում է, որտեղ ԵՏՄ վարչապետների հավաքից առաջ հանդիպել է Ղրղըզստանի նախագահ Ժեենբեկովի հետ: Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն արել է ուշագրավ հայտարարություն՝ նշելով, թե Հայաստանն ու Ղրղըզստանը ԵՏՄ փոքր երկրներն են և ամենից լավ են հասկանում միմյանց խնդիրները:

Հատկանշականն այստեղ այն է, որ Հայաստանում ու Ղրղզստանում այս օրերին ծավալվում են ԵՏՄ համար աննախադեպ իրադարձություններ՝ դատական, իրավական գործընթացներ նախկին նախագահների նկատմամբ: Եվ եթե Երևանում այդ գործընթացը ծավալվում է առանց բռնության ու բախումների, Ղրղըզստանում նույնիսկ զոհ եղավ նախկին նախագահ Աթամբաևին ձերբակալելու համար:

Երկու երկրում տեղի ունեցող գործընթացի «հատման կետը» Մոսկվան է, կամ ավելի շուտ՝ Պուտինը: Երկու նախկին նախագահներն էլ՝ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը, Ղրղըզստանում՝ Աթամբաևը, չեն թաքցրել Մոսկվայից աջակցության հույսը, իսկ Աթամբաևը անգամ մեկնել էր Պուտինի հետ հանդիպման: Իհարկե, դրանից հետո այդքան էլ պարզ չեղավ, թե ինչ էր ասել Պուտինը՝ հույս տվել էր, թե ոչ: Փաստն այն է, որ անխոհեմ դիմադրությունից հետո Աթամբաևը ձերբակալված է: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը օրերս հայտարարել էր, որ Ռուսաստանը չի կարող չմտահոգվել Հայաստանի նախկին նախագահի հանդեպ տեղի ունեցող գործընթացով: Կա այդ տարածված մտայնությունը, և Հայաստանում շատ են հնչել մեկնաբանություններ, որ Մոսկվայի համար անթույլատրելի է նախադեպը, երբ իրավական գործընթաց է սկսվում նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի նկատմամբ: Այդ դեպքում ստացվում է, որ Մոսկվան անզոր է կանխել այդ նախադեպը, առավել ևս, երբ խոսքը ԵՏՄ «փոքր» երկրներում ծավալվող նախադեպի մասին է:

Փաստացի ստացվում է, որ Հայաստանն ու Ղրղըզստանը հեղափոխություն են անում ԵՏՄ-ում: Կամ էլ չափազանցված է «նախադեպի» մասին Մոսկվայի մտահոգության հանգամանքը: Մոսկվային, կամ Պուտինին գուցե սկսել է մտահոգել այլ նախադեպ, և խոսքն այս դեպքում լրիվ հակառակի մասին է՝ իշխանությունը փոխանցելու նախադեպի բացակայության: Հայաստանը, իհարկե, այդ իմաստով տվել է օրինակ, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ օրինակը ֆանտաստիկ է գնահատվել ՄԱԿ-ի մակարդակով, իսկ ահա ԵՏՄ մակարդակով այն արժանացել է «ղեկավարների կլուբի» բացահայտ դեմարշին, որը դրսևորվում էր առաջին ամիսների այն ընդունելությամբ, որ հեգնական և քինոտ ակնարկներով ցուցաբերում էին Հայաստանի նոր վարչապետի հանդեպ ԵՏՄ հին «աղվեսները»: Մինչդեռ նրանք իհարկե տեսնում են, թե ինչ է կատարվում աշխարհում: ԵՏՄ-ում այդ «հայեցումի» դրսևորումը Հայաստանի հեղափոխությունից մեկ տարի անց Նազարբաևի հեռացումն էր պաշտոնից, և հետո Նիկոլ Փաշինյանի հետ Աստանայում հանդիպմանը ողջույնի խոսքում որոշակի մեղայական տոնայնությունը, թե Ղազախստանը երբեք վատ չի եղել Հայաստանի հետ:

ԵՏՄ-ում երբեք չի եղել իշխանության խաղաղ փոխանցման ավանդույթ և մեխանիզմ, Հայաստանն առաջինն էր, իսկ Ղրղըզստանում ստեղծվեց ֆոնը, թե ինչ է լինում, երբ չկա խաղաղ մեխանիզմը: Այդ իմաստով Փաշինյանն այնքան էլ իրավացի չէ, որ Հայաստանն ու Ղրղըզստանը ԵՏՄ փոքր երկրներն են: Դա, մեղմ ասած, խիստ հարաբերական հասկացություն է, որովհետև այդ երկրներում հունցվում է ԵՏՄ մեծ վերափոխման հրամայականը՝ իր հակասական, կոնտրաստային դրսևորումներով, որոնք, սակայն, տանում են եվրասիական գիտակցության մեջ հայկական նախադեպի խորքային ամրացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում