Ներկա պահին կենտրոնական հրապարակում ուժայինները ցրում են հանրահավաքը:
Հարյուրավոր մարդիկ հարավային կողմից գնում են Բիշքեկ, հայտնում է ղրղզական Sputnik-ի թղթակիցը:
Նրա խոսքերով, նրանք արդեն հատել են Հարավային մայրուղին և իջնում են Ապրիլի 7-ի փողոցով (նախկին Ալմա-Աթայի փողոց):
«Բոլորը երիտասարդ են: Շատերը բժշկական դիմակներով են: Նրանք թույլ չեն տալիս նկարահանել, ինչպես նաև կոտրում են «Ապահով քաղաքի» տեսախցիկները: Նրանք գնում են հրապարակ»,- պատմել է թղթակիցը:
Օգոստոսի 8-ի երեկոյան նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կողմնակիցները սկսել են հավաքվել Ալա-Թո հրապարակում: Նա կալանավորվել է օրվա ընթացքում:
Ժամը 11:00-ի սահմաններում, ոստիկանները սկսել են ցրել ցուցարարներին ՝ օգտագործելով լուսաձայնային նռնակներ, ռետինե մահակներ և քարեր:
https://www.facebook.com/100026096496617/videos/339328653613682/
https://www.facebook.com/100026096496617/videos/339328653613682/
https://www.facebook.com/100026096496617/videos/339337930279421/







































