Tuesday, 16 06 2026
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում

Արտագաղթը՝ քաղաքական վերնախավի տգիտության ու ցինիզմի արդյունք (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանը։

– Աղասի, վերջին մի քանի շաբաթների ընթացքում արտագաղթի ահագնացող տեմպերի մասին ավելի ու ավելի են սկսել խոսել մտավորականները: Սոցիոլոգները նշում են, որ առհասարակ նախընտրական շրջանում արտագաղթի տեմպերի նվազում է տեղի ունենում, այս անգամ ճիշտ հակառակ միտումն է: Ինչո՞վ եք պայմանավորում արտագաղթի նման տեմպերը:

– Անկեղծ ասած, ես չէի ուզի միգրացիայի մեջ տեսնել միանշանակ վատ կամ բացասական երևույթ՝ թե՛ երկրի, թե՛ մարդու զարգացման տեսանկյունից: Թե ինչու է միգրացիան միշտ առկա մեր երկրում, հիմնական պատճառը մեր երկրի հետամնացությունն է և հետամնացության հաղթահարման գիտակցության ու կամքի անբավարարությունը: Մենք տեսնում ենք, որ տարեցտարի Հայաստանը լքում է ավելի ու ավելի որակյալ մարդկային ներուժ: Մարդկային ներուժի գնահատման հստակ չափանիշ կա՝ ե՛ւ կրթական ցենզը, ե՛ւ բարեկրթության աստիճանը, ե՛ւ մշակութային կապիտալ ստեղծելու ունակությունները: Դա այն կապիտալի տեսակն է, որը ունի ոչ նյութական բնույթ և կարող է ներդրվել շրջանառության մեջ ու վերածվելով տնտեսական կապիտալի՝ հարստացնել երկիրը: Դրանք կարող են լինել նոր գաղափարները, տեխնոլոգիաները, նոր էսթետիկան և այլն: Որպես կանոն, տնտեսապես այն երկրներն են բարեկեցիկ ապրում, որոնք այսօր ունեն բարձր որակներ ունեցող մշակութային կապիտալ արտադրելու բավականաչափ ռեսուրսներ: Իսկ դա նշանակում է, որ այդ երկրներում բնակվող մարդիկ աչքի են ընկնում որակյալ ու պահանջարկ ունեցող մշակութային կապիտալով, որտեղ կան բարենպաստ քաղաքական, սոցիալական, տնտեսական միջավայրեր, որպեսզի մարդը կարողանա իր մշակութային կապիտալը կամ որ նույնն է՝ իր կյանքի ընթացքում ձևավորած ունակությունները ներդնել հասարակական կյանքի մեջ, վերածել տնտեսական կապիտալի և ապրել բարեկեցիկ:
– Իսկ ինչո՞ւ մեզանում այդ մշակութային կապիտալը չի ձևավորվում:

– Կան մի քանի պատճառներ. նախ՝ Հայաստանը հայտնվեց անցումային շրջանում, որը պետք է ունենար իր հստակ նպատակադրումները, որոնցից մեկը պետք է լիներ նոր որակի մշակութային կապիտալի ձևավորումը: Դրան պետք է ծառայեր կրթական համակարգը, բայց քանի որ 91-ից սկսած (գուցե կոպիտ հնչի) միշտ ունեցել ենք տգետ քաղաքական վերնախավ (այն իմաստով տգետ, որ չի գիտակցել խնդրի անհրաժեշտությունը և չի գիտակցել նպատակների հստակությունը և չի կարողացել հստակ նպատադրումներ անել), նման խնդիրներ չեն դրվել ու չեն իրագործվել: Ի դեպ, արտագաղթի չափերի մեծացման պատճառներից մեկն էլ քաղաքական վերնախավի տգիտությունն ու ցինիզմն է:

– Սակայն շատերը փաստում են, որ անկախության առաջին տարիների արտագաղթը այլ խնդիրներով էր պայմանավորված, վերջին տարիներինը՝ այլ:

– Միգուցե ձևակերպումներն են փոխվել, բայց ըստ էության պատճառները նույնն են մնացել: Պարզապես առաջին տարիներին դեռևս կային սովետական շրջանից ժառանգված ե՛ւ տնտեսական, ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մշակութային պահուստներ, որոնք փոխակերպվելու և անկախ Հայաստանի զարգացմանը նպատակաուղղվելու խնդիր ունեին, որը, սակայն, չիրականացավ: Եթե անկախության առաջին տարիներին մարդիկ Հայաստանից փախչում էին, որովհետև ցուրտ էր, մութ, չափից դուրս կրիտիկական գոյատևման իրավիճակ էր, ու թեև հետագայում այդ պրոբլեմները լուծվեցին, բայց մարդիկ շարունակեցին երկրից հեռանալ: Պատճառը շատ պարզ է. մարդը ոչ միայն փնտրում է իր օրվա հացի խնդիրը լուծելու ճանապարհներ, այլ նաև անընդհատ փորձում է զարգանալ, իր երեխաների ապագայի, կրթական և մարդկային ինտելեկտի, մարդկային ունակությունների զարգացման հնարավորությունների, ազատությունների խնդիր է դնում: Ես չեմ ուզում ասել, որ Հայաստանում ազատությունների և հնարավորությունների սահմանափակման միակ մեղավորները իշխանություններն են: Իհարկե իշխանությունները մեղավոր են և ամենաառաջին պատասխանատվություն կրողներն են, բայց դրա պատճառները միայն քաղաքական չեն, այլ նաև հասարակական: Հայաստանում այսօր մենք ունենք մի հասարակություն, որը չի սիրում զարգացման ձգտող մարդկանց: Նայեք Ձեր շրջապատում քիչ թե շատ կիրթ մարդկանց, նայեք այն երեխային, որը չի ապրում փողոցի տգետ օրենքներով, ձգտում ունի սովորելու: Ի՞նչ է տեղի ունենում: Հասակակիցները նրան սկսում են օտարել, ծաղրի ենթարկել և այլն: Փաստորեն, այդ երեխային իր շրջապատը փոքր հասակից ստիպում է կամ չզարգացնել իր մարդկային ռեսուրսը և չձևավորել այնպիսի բարձրարժեք մշակութային կապիտալ, որը հետո կարող է վերածվել տնտեսական կապիտալի և ծառայել երկրի զարգացմանը, կամ էլ երեխան չի «կոտրվում», շարունակում է աշխատել, զարգանալ, բայց գալիս է մի պահ, երբ ինքն աճում է, բայց հասարակությունը չի փոխվում: Այդ տգետ երեխաները մեծանում դառնում են ԱԺ պատգամավորներ, որոնց մեջ քիչ չեն այնպիսիները, ովքեր հոդաբաշխ խոսքով տասը նախադասություն իրար հետևից չեն կարողանում արտաբերել: Իսկ այդ մարդիկ էլ խրախուսում ու հովանավորում են այնպիսի հասարակության գոյությունը, որը մերժում է իր մեջ որակի ձևավորումն ու զարգացումը: Իսկ հասարակության կողմից մերժվող ու մարգինալացվող որակյալ մասը, չգտնելով այստեղ ռեալիզացվելու հնարավորություն, գնում է Հայաստանից… սա շատ նորմալ է որակով մարդկանց համար: Սրա դեմ առնելու միակ ձևը երկիրը հետամնաց տիպի երկրների կարգից զարգացած երկիր դարձնելն է: Հակառակ դեպքում նորմալ մարդը այստեղ չի մնա ապրի: Այսօր նախկին խորհրդային երկրներից մի քանիսն են, որ իրենց առջև զարգացած աշխարհին, եվրոպական քաղաքակրթությանը ինտեգրվելու խնդիր են դրել՝ դրանք մերձբալթյան երկրներն են և Վրաստանը:

– Մենք նման խնդիր չե՞նք դրել՝ ինտեգրվելու ժամանակակից աշխարհին:

– Ո՛չ, մենք նման խնդիր չենք դրել: Ավելին՝ մենք ունենք ԱԺ այնպիսի ղեկավար պաշտոնակատարներ, ովքեր կարող են հայտարարել, որ Հայաստանը պարտադիր չէ, որ ինտեգրվի Եվրամիությանը: Ըստ նրանց՝ մենք կարող ենք նաև իսլամական աշխարհին ինտեգրվել: Ինչու չէ, եթե իրենց անձնական բիզնեսը ինտեգրման արդյունքում կարող է բարգավաճել: Իմ կարծիքով, արտագաղթի հիմնական պատճառներից է նաև այսօրվա քաղաքական վերնախավի ցինիզմը: Ցինիզմն այնպիսի երևույթ է, երբ որևէ հասարակական դերի մեջ մտած անհատը ինքն իսկ թերահավատորեն է մոտենում իր դերին: Այսօր մեր քաղաքական վերնախավի պատասխանատուներից շատերը, երբ որպես պատգամավոր են խոսում, դու տեսնում ես, որ ինքը չի հավատում իր՝ որպես պատգամավորի դերակատարության լրջությանը: Այսինքն՝ նա հավատում է իր բիզնեսմենի դերին, բայց նա չի հավատում իր պատգամավորի դերին: Քաղաքական ցինիզմը բերում է նրան, որ մարդիկ տեսնում են՝ Հայաստանը զարգացման հեռանկար չունի այսօրվա իշխող վերնախավի պայմաններում, քանի որ իշխող վերնախավը վերարտադրվում է ախպերական կանոններով ապրող հասարակության կողմից, որը ծախվում է փողոցային տարբեր հեղինակությունների միջնորդության շնորհիվ, որոնք էլ հենց քաղաքական ընտրությունների շրջանում դառնում են ակտիվ միջնորդները: Քիչ թե շատ նորմալ մարդը այս ամենը տեսնելով՝ հասկանում է, որ ինքը չափից դուրս մեծ ռեսուրս ու ժամանակ պետք է ծախսի, որ ներսում ինչ-որ բան փոխի, ինչը կարող է և արդյունք չտալ: Եվ արդյունքում նման մարդիկ ընտրում են հետամնաց հասարակությունը թողնելու ճանապարհը:

– Թեև նախընտրական շրջան է, բայց դարձյալ միգրացիան չի նվազում: Մարդիկ արդեն ընտրություններին և դրա միջոցով իշխանափոխությա՞նն էլ չեն հավատում:

– Քիչ առաջ ես խոսում էի մեր քաղաքական վենախավի ցինիզմի մասին, սակայն նույն տիպի ցինիզմ կարելի է տեսնել հասարակության լայն զանգվածների մեջ, երբ նրանք մտնում են քաղաքացու դերակատարության մեջ: Քաղաքացի լինել նշանակում է ապրել օրենքով: Շփվե՛ք ժողովրդի հետ և դուք կտեսնեք՝ երբ խոսում ես քաղաքացիության մասին, ինչպես են իրենք ցինիկաբար արձագանքում դրան, շատ քչերն են այդ խնդիրը լուրջ ընդունում, շատ քչերն են պատրաստ մտնել այդ դերի մեջ և մինչև վերջ այդ դերը տանել: Իսկ այդ դերը տանել նշանակում է պատասխանատու լինել արարքի համար: Մեր ժողովուրդը լավ կյանքը և բարեկեցությունը հասկանում է միայն կուշտ փորով ապրելը, չորսհարկանի տուն ունենալը, բայց բարեկեցությունը միայն նյութական բարեկեցությունը չէ, այլ նաև այդ միջավայրի արժեքները հարստացնելը: Տեսեք՝ քանի՞ քաղաքացի է կանաչ լույսի տակով անցնում, ես նայում եմ և հիմնականում տեսնում եմ կարմիր լույսի տակով անցնողներ: Այս մարդիկ՝ որպես քաղաքացիներ, ցինիկներ են, և նրանք իրավունք չունեն լավ կյանք պահանջել Հայաստանում, որովհետև իրենք ոչ մի ներդրում չեն անում Հայաստանում լավ կյանք ձևավորելու համար: Բացի այդ, ես չեմ համարում, որ կա քաղաքական մի ուժ, որին ժողովուրդը հավատա, ես չեմ հավատում մեր ընդդիմության ազնիվ և անկեղծ լինելուն և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, նա նույնպես ռուսամետ է: Նա դեմագոգիայով է զբաղվում, լինելով ռուսամետ՝ փորձում է արևմուտքից ինվենստիցիաներ ստանալ, իսկ արևմուտքը չի ուզում նման քաղաքական ուժի մեջ ինվենստիցիա անել: Ընդդիմություն կընդունեի նրան, ով Հայաստանի ապագան կտեսնի Եվրամիությանը ինտեգրման հետ: Այսօր Վրաստանի ընդդիմությունը եկավ իշխանության, որը փոխեց Վրաստանի զարգացումը, այդ երկիրը այսօր հաղթահարում է կոռուպցիան:

– Վրաստանում էլ մեծ տոկոս են կազմում արտագաղթի ձգտողները:

– Ճիշտ է, ձգտում են, բայց այնտեղ շատ հետաքրքիր տենդենցներ կան. կրթված երիտասարդությունն այսօր ձգտում է մնալ իր երկրում և փոխել երկիրը և փորձում է պայքարել իշխանությունը փոխելով, այսինքն՝ շատերը գնահատելով այսօրվա քայլերը՝ չեն բավարարվում իշխանության ձեռք բերածով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում