Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, թե ով է հրամայել 2018-ին իր դեմ մահափորձ կազմակերպել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նախագահի խոսքով՝ տվյալ պահին ինքը չի կարող մեղադրել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին։
«Այսօր կարող եմ ասել, որ ապացույցներ ունեմ, որ մահափորձը տեղի է ունեցել Սպիտակ տնից Ջոն Բոլթոնի կարգադրությամբ»,-հայտարարել է Մադուրոն։
Նա նաև հավելել է, որ ազգային անվտանգության գծով Թրամփի խորհրդականը հանցագործ մտածելակերպ և մարդասպանի մտածողություն ունի։









































