Այս պահին ամբողջությամբ այրվում է Օշական համայնքի «Միջնահանդ» կոչվող տարածքը։ Տեղում հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև համայնքի բազմաթիվ բնակիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ:
SHANTNEWS-ի թղթակցի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական 6-7 մարտական հաշվարկ։ Արդեն այրվել է 150-200 հեկտար տարածք։
Բնակիչների խոսքերով՝ կրակը բռնկվել է Ագարակի կողմից։











































