Օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ford Transit մակնիշի 281 AG 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել է կոմբայնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով կոմբայնավարը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի և կոմբայնավարի ինքնությունը։