Օգոստոսի 7-ից 9-ը փակ կլինի Ռուսաստանի հետ սահմանային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդային և կիսակցորդային տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի տարածքային զարգացման նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտին:
Այս ժամանակահատվածում ասֆալտի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Ճանապարհը փակ կլինի ամեն օր՝ ժամը 09.00-ից 18.00-ն:
Օրվա մնացած մասը մայրուղին բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: