Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի ելույթի շարունակությունը

Իրականանալի՞ են արդյոք այն նպատակները, որոնք Ստեփանակերտի հրապարակում հռչակել է Նիկոլ Փաշինյանը, իր հայտնի ելույթում գծագրելով 2050 թվականի սահմանագծով մեգանպատակները: Այս հարցին Հայաստանում արդեն իսկ հասցրել են տրվել բազմաթիվ և բազմապիսի պատասխաններ, ծայրահեղ լավատեսությունից և ոգևորությունից մինչև ծայրահեղ հոռետեսություն ու ծաղր: Իսկ գործնականում, հռչակված նպատակները ոչ միայն աներևակայելի կամ տիեզերական հեռավորության չեն, այլ հակառակը՝ դրանք նվազագույն անհրաժեշտ նշաձողեր են, որոնք պետք է սահմանի և սահմաներ Հայաստանի ցանկացած իշխանություն: Ավելին, հենց այդ նպատակներին համարժեք ցուցանիշներ էր սահմանում Սերժ Սարգսյանը մի քանի տարի առաջ՝ 2040 թվականի սահմանագծով: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանին ներկայումս հեգնողներից կամ ծայրահեղ հոռետեսություն արտահայտողներից շատերը այն ժամանակ ծափահարում ու լրջորեն քննարկում էին Սերժ Սարգսյանի դրած նպատակները: Ընդ որում՝ ճիշտ էին անում, որովհետև այդ նպատակները պետք է քննարկել լրջորեն, դրանք կենսական նպատակներ են՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դնում՝ լեգիտիմություն չունեցող Սերժ Սարգսյա՞նը՝ քրեաօլիգարխիկ համակարգի պայմաններում, թե՞ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Եվ սա այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանի դրած նպատակների իրականացման բազան անհամեմատելի է Սերժ Սարգսյանի դրածի հետ: Պարզ պատճառով՝ նպատակները ներկայումս հռչակում է հանրայնորեն բարձր լեգիտիմություն ունեցող իշխանությունը: Սակայն պետք է նաև արձանագրել, որ միայն լեգիտիմությունն ինքնին բավարար չէ այդ կենսական նպատակներին հասնելու համար: Պետք է աշխատանք և ռեսուրսներ: Մյուս կողմից, կան թե՛ աշխատողներ, թե՛ նաև ռեսուրսներ, և խնդիրը դրանք, այսպես ասած, մոբիլիզացնելն է: Գործնականում, Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթը այդ մոբիլիզացիայի մասին էր, այդ գաղափարն էր դրա առանցքային գործոններից մեկը:

Համահայկական համաշխարհային ռեսուրսը միանգամայն բավարար է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հռչակված նպատակներին հասնելու և դրանք անցնելու համար իսկ:

Բայց, ի՞նչ է պետք այդ համահայկական ռեսուրսի մոբիլիզացիան ապահովելու համար թե՛ կադրային, թե՛ ֆինանսական և նյութական իմաստով: Սա է հարցերի հարցը, և ակնառու է, որ միայն թավշյա հեղափոխության ոգին ու տրամադրությունը այս հարցը լուծելու համար այլևս բավարար չեն, ընդ որում՝ օբյեկտիվորեն բավարար չեն, որովհետև անցել է մեկ տարի, և հայությունը նոր իշխանությունից պահանջում է նոր ուղենիշներ՝ իհարկե, թավշյա հեղափոխության էներգետիկայից բացի: Այդ տեսանկյունից ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանը գործադրում է մեծ ջանք՝ հանրությանը ոգևորելու և ներառականության հոգեբանություն ձևավորելու համար, սակայն լոկ վարչապետի հռետորական ջանքն այդ հարցում բավարար չէ ցանկալի արդյունքի համար, և հանրությունն ունի միջավայրերի կարիք: Իսկ հարցն այն է, որ հեղափոխությունից հետո կա նոր որակի և բնույթի միջավայրերի ձևավորման պակաս:

Այստեղ պատասխանատվությունը միայն իշխանության վրա չէ, սակայն մյուս կողմից՝ հանրային այլ դերակատարների արդյունավետ ներկայության բացը պետք է ավելի ինտենսիվ ջանքով փորձի լրացնել իշխանությունը, նոր կառավարող ուժը՝ ձևավորելով նոր որակի և բնույթի հնարավորինս շատ միջավայրեր և հանրությանը, հայությանը ձգտելով ներառել արդեն պրակտիկ նախաձեռնություններով: Այդ դեպքում դրված նպատակների համար հարկ կլինի սպասել թերևս ավելի կարճ, քան 30 տարին:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում