ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի թիվս այլ կարևոր արձանագրումների, ներկայացրեց համահայկականության և ազգային համերաշխության ապահովման մի քանի, ինչպես ինքն ասաց, կոնսենսուսներ կամ համաձայնություններ։
Դրանք հայեցակարգային, առանցքային նշանակություն կարող են ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի և Սփյուռքի համար։ Օրինականությունից ու սահմանդրականությունից բխող այդ կոնսեսնուսները կարող են դառնալ մեր հանրային, պետական կյանքի, կեցության կազմակերպման ուղենիշներ, եթե իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնա իր իսկ ներակայացրած այդ դրույթներին, որոնց կանդրադառնամ առանձին-առանձին։
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ 1.
Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն և հայ ժողովրդի պատմության աղբանոցը նետվեն։
Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովորդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա։
Սա չափազանց կարևորագույն արձանագրում և միևնույն ժամանակ ուղենիշ է, քանի որ Հայաստանի, ինչու ոչ՝ նաև Արցախի կյանքը երկու տասնամյակից ավելի հիմնված է եղել բռնության, բռնության մշակույթի, դրանից ծնված հոռի ու ապամարդկային բարքերի վրա։
Պետության ղեկավարի մակարդակով բռնության մերժումը, բացառումը պետք է դառան առաջին քայլը նաև հանրության մտածողությունից ու գիտակցությունից բռնությունը հանելու, բացառելու համար, քանի որ ազնիվ լինենք, մեր հասարակությունը դժբախտաբար տարիներ շարունակ ենթարկվելով բռնության, հաճախ ինքն էլ ուղղակի կամ անուղղակի դարձել է բռնության մասնակից։
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ 2.
Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է։ Ժողովրդի կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն…
Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր։ Այս արձանագրումը չափազանց կարևոր է առաջին հերթին Արցախում հաջորդ տարի կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Հայաստանում ժողովրդի ազատ կամարտահայտության խնդիրը կարելի է լուծված համարել, ոչ միայն խորհրդարանական, այլ նաև դրան հաջորդած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանն ամբողջությամբ ձերբազատվել է ընտրակեղծարարությունից ու ժողովրդի կամարտահայտությանը խոչընդոտող մյուս արատավոր երևույթներից։
Կենսական նշանակություն ունի, որ Արցախը նույնպես անցի այդ ճանապարով և չափազանց կարևոր ու դրական է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայստանը հանդես է գալիս այդ ընտրությունների օրինականության երաշխավորի դիրքերից։
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ 3.
Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքիշխանությունը բարձրագույն արժեք է և բոլոր այն ուժերը, ովքեր կփորձեն օտար ուժերի ներգրավվել ներհայակական, ներհայաստանյան հարցեր լուծելու համար, բոլոր այն ուժերը, ովքեր մեր երկրում հանդես կգան որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ, պիտի արժանանան և կարժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության ամենակոշտ հակազդեցությանը։
Այս հարցի շուրջ համազգային համաձայնության կայացումը պետք է համարել ազգային անվտնագության խնդիր։ Այո, Հայաստանի և Արցախի ինքնիշխանությունը անբեկանելի, անսակարկելի, անառարկելի արժեք է և չափազանց դրական է, որս ձևակերպումները հնչում են Հայաստանի վարչապետի շուրթերից՝ այդպիսով դառնալով նաև իշխանության պատասխանատվության տիրությի անքակտելի մաս։
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ 4.
Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից։ Կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների հանդեպ արհեստական խոչընդոտների հարցումը պետք է արմատախիլ արվեն։ Կոռուցպիոն գործունեության արդյունքում ժողովրդին և պետությանը հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն։ Այս արձանագրումը՝ կարևոր լինելով հանդերձ խոցելի է, երբ հնչում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից։
Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն բացառությամբ մեկ-երկու քրեական գործերով կամ արտադատական կարգով պետության վերադարձված գումարներից այլ կոռուպիցոն գործերով բացահայտումներ հայտնի չեն։ Ճիշտ հակառակը հանրային ընալման մակարդակում Հայաստանի նախկին իշխող համակարգի ամենակոռումպացված պաշտոնյաների համարում ունեցողները շարունակում են վայելել ազատությունն ու իրենց հարստությունը։
Այս պայմաններում իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է նախկին իշխանությանը քաղաքական գնահատական տալու հանրային պահանջից, ինչը մեծապես կնպաստեր նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և ժողովրդին ու պետությանը պատճառված նյութական վնասների փոխհատուցմանը։
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ 5.
Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք։
Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառանալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ, տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի շրջանակների առկայությունը պետք է բացառել։
Սա ևս խոցելի հայտարարություն է, քանի որ իշխանության մեկուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել իրականացնել դատաիրավական համակարգի իրական բարեփոխումներ, Հայաստանի դատական համակարգը շարունակում է կրել նախկին բոլոր արատները, դատավորների զգալի մասը ծառայում են ոչ թե արդարադատությանը, այլ նախկին իշխանություններին։ Այդուհանդերձ, այս հարցում համազգային համաձայնությունը չափազանց կարևոր է, քանի որ առանց անկախ դատական համակարգի և օրենքի առաջ բոլորի հավասարության, չի կարող խոսք լինել ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր ունենալու մասին։
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ 6.
Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը։ Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։
Հատկապես այս սկզբունքը կարևոր եմ համարում ընգծել, ցույց տալու համար, որ անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։
Արցախի հարցի վերաբերյալ նման ուղիղ, միարժեք ու տարընթերցման տեղ չթողնող հայտարարությունը չափազանց կարևոր է հանրությանը դավադրությունների մասին կեղծ տեղեկություններից զերծ պահելու համար։ Դրանով, ի դեպ, ինտենսիվորեն զբաղվում է նախկին իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով որպես Արցախի հարցի լուծման հարցում դավադրությանը պատրաստ ղեկավար։
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն, այդպիսով չեզոքացնում են այդ քարոզչական, մանիպուլյատիվ էֆեկտը, ինչը չափազանց կարևոր է հատկապես Արցախի հանրության շրջանում վստահության ամրապնդման առումով։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած այս թեզերը, ինչպես նշեցի, չափազանց կարևոր են Հայաստանի և Արցախի հանրային, պետական կյանքի կազմակերպման համար։ Նույնքան կարևոր է, որպեսզի դրանք ստանան համապատասխան սահմանադրական, իրավական ձևակերպումներ, քանի որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կետերի մի մասը գտնվում է ինստիտուցիոնալ խնդրիների լուծման տիրույթում։
https://www.facebook.com/babajanyana/posts/2635357109828333?__xts__[0]=68.ARB0HUD5vULO2jxRNrwMjxpgv665S7T-J23PxqhQV4z3S57svZlajAHEQj7lT_pLv-oncFRYNChZyheDxT31dAbe8yhnf211KWeJ4Us0kfFgoBnS8nR8W-f3ROjfR-qSU1-sBq1CWjVF3HEtYHKaYXer61DXjdb1gv_qvDjxr-BQDKKbMUJxShzxEETCAlZpuPRUgK-YvW-_sp4aZfDD3QsfhQ1me2e9PFngi-l7Kbo-IEMEJPpN6Bu0RadXjM2UZSA08B7_ikG574QD2e7MRQ0Dt4ixulVBnX7PCed0te7OJ3ccch5-QdAEBrx-AM1yR02EZ7MU3AhPyzvb_zx5lzCw&__tn__=-R






































