«Ֆիդես-հունգարական քաղաքացիական միություն» պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Իշտվան Բոլդոգը Facebook-ի իր էջում կոչ է արել չգնել Coca-Cola-ի արտադրանքը՝ Հունգարիայում միասեռականություն քարոզող պաստառների տեղակայման հետ կապված։
Բոլդոգը խոստացել է չօգտագործել Coca-Cola-ի արտադրանքը, մինչև նրանք «Հունգարիայից չհեռացնեն իրենց սադրիչ պաստառները»։
Հիշեցնենք, որ «Սերը սեր է», «Ոչ մի շաքարավազ, ոչ մի նախապաշարմունք» գրությամբ Coca-Cola-ի պաստառները Հունգարիայում հայտնվել են Sziget փառատոնի նախաշեմին։











































