Thursday, 02 07 2026
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին

Փաշինյանի ելույթը բազմաշերտ էր, այդպիով նաև որոշակիորեն հակասական. Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթը բազմաշերտ էր, այդպիով նաև որոշակիորեն հակասական, հակասական լինելով՝ զգայական ու հուզական: Այն մասամբ հեղափոխության առաջնորդի, մասամբ պետական գործչի, մասամբ երազողի ելույթ էր, որը պարունակում էր ինչպես բազմաթիվ դրական շեշտադրումներ, այնպես էլ մի շարք վիճելի ու տարակուսելի, երբեմն նաև վտանգավոր արձանագրումներ:

Նիկոլ Փաշինյանի ելույթում կարմիր թելով անցնում էր համահայակականության թեզը, ինչը միանգամայն դրական է ու ողջունելի: Մյուս կողմից համահայակականությունը Նիկոլ Փաշինյանն ըստ էության ածանցում, երկրոդում էր թավշա հեղափոխությանը: Այն դեպքում, երբ 2018-ի հեղափոխությունը, որքան էլ մասնակիցների առումով համընդգրկուն, այդուհանդերձ ներպետական գործընթաց էր:

Թավշյա հեղափոխության պրիզմայով էր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում նաև Արցախը, Հայաստան-Արցախ հարաբերությունները՝ այդպիսով հեղափոխությունն ըստ էության դասելով ամեն ինչից վեր, որպես ամենայնի սկիզբ:

Հեղափոխության ֆետիշացումը Նիկոլ Փաշինյանի կողմից նոր երևույթ չէ, այն դրսևորվել է անցած մեկուկես տարաների նրա գրեթե բոլոր ելույթներում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Այդ առումով Նիկոլ Փաշինյան գործչի կերպարում հաճախ հեղափոխության առաջնորդը գերակայում է պետության ղեկավարին, ինչը երբեմն հասնում է մտահոգիչ աստիճանի:

Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած նպատակադրումները որքան էլ ականջահաճո էին ու գայթակղիչ, այդուհանդերձ ավելի շատ երազողի, իլյուզիոնիստի, քան պետության ղեկավարի նպատակդրումներ էին, քանի որ վարչապետը՝ ներկայացնելով բոլորիս համար այդքան ցանկալի նպատակները որևէ խոսք չասաց դրանց հասնելու ուղիների, ծրագրերի, մեթոդների մասին: Իսկ առանց ծրագրային ապահովվածության ու առարկայական քայլերի նման նպատակադրումները ընդամենը բարևի ցանկություններ են, ոչ ավելի:

Նիկոլ Փաշինյանի ելույթի ամենադրական արձանագրումներից մեկը վերաբերում էր Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին, դրանցում որևէ օտար երկրի շահեր սպասարկող սուբյեկտի մասնակցության բացառմանը ու ընհանուր առմամբ Արցախի պետականության պաշտպանությանը:

Նիկոլ Փաշինյանը միարժեքորեն արձանագրեց, որ Հայաստանը, Հայաստանի իշխանությունը կանգնած է Արցախի իշխանությունների կողքին՝ այդ երկրի համար այդչափ կարևոր քաղաքական իրադարձությունների անցկացման առումով:
Նիկոլ Փաշինյանի ելույթի թերևս ամենավիճելի, ինչ որ իմաստով նաև վտանգավոր թեզը «Արցախը Հայաստան է և վերջ», «Միացում» վանկարկումներն էին:

Որքան էլ դրանք հաճելի են զգայական առումով ու արտահայտում են հայ ժողովրդի հավաքական կամքը, այդուհանդերձ միանգամայն այլ երանգ կարող են ստանալ, երբ հնչում են Հայաստանի վարչապետի շուրթերից: Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հաջորդ իսկ օրը հանդես է եկել Արցախի սուբյեկտայնության բարձրացման խոստմամբ՝ հայտարարելով Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին:

Ցավոք, հայկական կողմը դեռևս հաջողության չի հասել այդ հարցում: Այդ առումով նման հայտարարությունները շատ ավելի են հեռացնում Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու նպատակադրումը, քանի որ միջազգային հանրության կողմից կարող են տարակուսելի թվալ «Արցախը Հայաստան է և վերջ» և այդ բնույթի այլ արտահայտություններ, որոնք հնչում են ՀՀ վարչապետի կողմից:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա Նիկոլ Փաշինյանը միարժեքորեն հայտարարեց, որ որևէ լուծում կարող է ընդունելի լինել միայն Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամարտահայտման պարագայում՝ բացառելով Արցախի հարցում որևէ դավադրական մոտեցում:

Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևորագույն հատվածներից մեկը նրա կողմից առաջ քաշված կոնսենսուսներն էին, որոնք հիմնարար նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի կյանքի ու զարգացման առումով: Դրանց կանդրադառնամ հաջորդիվ:

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2634355256595185/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում