ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է Արդարադատության նախարարությանը մահապատիժ կիրառել զանգվածային սպանությունների համար: Այս մասին հայտնում է CNN- ը:
«Մահապատժի կիրառումը պետք է կատարվի արագ, համոզիչ և առանց ավելորդ տարիների ձգձգման», – ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել կրակոցների երեք դեպք: Ողբերգության հետևանքով Դեյթոնում մահացել է ինը մարդ, քսանը մահացան Էլ-Պասոյում, իսկ յոթը վիրավորվել են Չիկագոյի միջադեպի ժամանակ: